Վազել կյանքի հետևից

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Մարդկանց մեծամասնությունը փոքր քայլերով անցնում է կյանքի հետաքրքիր ուղղին: Բայց ոչ միշտ է դանդաղ քայլերը արդարացնում իրեն: Այնքան քիչ է այն ժամանակը տրված, որի ընդացքում դու կգնաս մի որոշակի տարածություն: Վազել է պետք: Պետք է ջանալ անցնել հնարավորինս առավել ճանապարհ և հնարավորինս շատ ապրել կյանքի հաճույքները: Ժողովուրդ արթնացեʹք: Մի՞թե չեք գիտակցում: Կյանքը կարճ է և մեկն է, պետք է հնարավորինս շատ վայելել այն: Արագացրեք ձեր քայլերը, վազեք: Վազեք տանից դպրոց, քանզի դպրոցում կա մարդկային շփում: Շփման շնորհիվ ճանաչեք մարդկանց: Վազեք դպրոցից տուն, քանի որ դուք արագ կավարտեք ձեր տնային հանձնարարություններն ու կշարունակեք վայելել կյանքը: Շնչեք, ապրեք, զգացեք: Եվ ի վերջո, վերջապես բոլորդ ոտքի կանգնեք և մարտահրավեր նետեք պետությանը, որը ձեզ չի թողնում վայելել կյանքի մնացած հաճույքները, որ ձեզ փակում է զնդանում և չի թողնում վազել կյանքի հետևից: Կարևորը հասկանաք ասածս մինչև հասուն մարդ դառնալը, որովհետև հետո դուք չեք կարող վազել մանկության ճանապարհով, և ինչ պակաս կզգաք դուք, ինչքան փուչ տեղ…

Write a comment

Comments: 0