Թղթե քաղաքներ, թղթե մարդիկ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Թղթե քաղաքներ, թղթե մարդիկ, թղթից եմ նաև ես։ Ես կարող եմ ուղղակի պատռել դրանք, կամ խզբզել։ Թղթից մարդիկ նստած են իրենց թղթե տնակում և այրում են ներկան ապագայի համար։ Բայց չէ որ ես էլ եմ թղթից։ Ես թղթից եմ, բայց հիշողություններս` ոչ, դրանք իրական են։ Հիշողություններս միակն են, ինչ ես ունեմ, ինչ մնացել է, ինչ իրական է։ Եթե դու գիրք ես կարդում և այդ գիրքը հուզիչ է, այդ գիրքը չէ հուզիչ, այլ նրա ներսում թաքնվածը։ Նույնը մարդիկ են։ Մարդիկ իրական չեն, բայց նրանց զգացմունքները, հիշողությունները իրական են։ Իմ ապրած բոլոր 4 եղանակները, անմոռանալի պահերը, ուրախ թե տխուր, երջանիկ թե դժգոհ, բոլորը իրական են և միայն իմն են։ Դու կարող ես պատռել թուղթը, բայց նրա միջի գրվածը հնարավոր է հիշել, դու չես կարող ոչնչացնել հիշողությունը։ Մարդը կարող է չլինել ողջ, բայց նրա մասին կհիշեն նրա հարազատները։ Դու կարող ես նաև խզբզել հիշողությանը, խզբզել ինքդ քեզ, բայց դա ավելի վատ է, քան այրելը ։

Թղթե քաղաքներ, թղթե մարդիկ, թղթից եմ նաև ես։

Write a comment

Comments: 0