Հայի ոգին իմ մտքերով

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

Հովհաննես Թումանյան <<Հայի ոգին>>

Իմ կարծիքով հայ ժողովրդի ոգին դա իր ինքնությունը, պետությունը պահպանելու ուժն է: Այն միշտ էլ ցանկացել է զարգանալ, հաստատվել և լինել ազատ՝ հիմնվելով իր սեփական ուժերին, ոչ թե ուրիշներին սպանելով, թալանելով: Պահպանելով մշակույթն ու ավանդույթները, մեր ոգին ունակ է ընկալել նորն ու առաջադեմը և փոխանցել սերունդներին: Եթե չլիներ մեր ոգու հզորությունն ու ամրությունը, հնարովոր է որ մենք որպես ժողովուրդ չլինեինք: Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պետությունը չփլուզվի, մշակույթը չոչնչանա, և փոխանցենք մեր երեխաներին՝ ամեն մեկը իր տեղում իր գործը լավ պիտի կատարի: Իմ մեջ նույնպես կա հայի ոգուց մի մասնիկ, ես նույնպես ձգտում եմ հասնել իմ նպատակներին իմ ուժերով:

Write a comment

Comments: 0