Սե՞ր

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

   Աշխարհում կան մի քանի մարդկային հրաշալիքներ, որոնցից են խոսելը, լսելը, տեսնելը, զգալ համը և հոտը, սիրելը... բայց արդյո՞ք սիրելը մեզ տրված է եղել հենց ամենասկզբից: Միգուցե դա մարդու հորինված էլուզիա՞ն է: Երբ նայում ենք շանը, կոկորդիլոսին կամ փղին, մենք տեսնում ենք բնազդային մի էակի, ով չի սիրում, այլ ուղղակի տալիս է նոր սերունդ: Բայց ինչու՞ ոչ: Մարդը ևս կենդանի է: Երբ նա դեռ չեր ենթարկվել էվոլուցիաի, նա դեռ չեր սիրում, նա դեռ բնազդաբար սերունդ էր տալիս: Տարիներ անց մարդը սկսեց գեղեցիկ համարել քարին, նիզակին, դանակին և անգամ ինքն իրեն: Սկսեց հավանել մարդուն, ինչպես դանակին: Սիրեց կնոջը, ինպես առարկաի, ինչպես տան կենդանու: Միգուցե իրական սեր չկա: Այսինքն սեր մեր պատկերացմամբ, մեր էլուզիայով: Գոյություն ունին հավանել, բայց ոչ սեր: Մարդիկ միշտ առանձնացնում են սերը համակրանքից: Այն երևական ներքին կապը, որն էլ կոչում են սեր, դա ուղղակի բխում է նրանից, որ այն իրային համակրանքը, որը ուղղված է դեպի քեզ ստիպում է տեսնել քեզ իր իսկ աչքերում և զգալ նույնը նրա հանդեպ: Ես հավանաբար դեռ շատ փոքր եմ եզրակացություններ կատարելու համար այս թեմայով, բայց իմ կարծիքով հավանում ենք ինչպես առարկայի, ոչ թե սիրում ենք ներքին կապով:

Write a comment

Comments: 2
  • #1

    Գոհար Հովհաննիսյան (Monday, 22 February 2016 10:15)

    Գիտես Անտուան, քո ասածի մեջ կա ճշմարտություն։ Ճիշտ է, առաջ մարդիկ չեն հասկացել դա և միայն գնահատելով որոշ արժեքներ կարողացել են տարբերել գեղեցիկ բաները։ Սերն էլ այդ գեղեցիկ բաներից մեկը։ Բայց մարդ չի կարող սիրել ուրիշ մարդու ինչպես առարկայի կամ կենդանու։ Իմ կարծիքով մարդ սիրում է իր նմանակին, նրան, ով հասկանում է իրեն և գնահատում բարձր։ Գոյություն ունի սեր, բայց ես հաստատ չեմ կարող ասել ինչպիսին է այն, քանի դեռ չեմ զգացել ինքս։ Դու էլ քանի դեռ չես հասկանում, չես զգացել ինչ է դա, չես կարող նաև ասել, թե ինչպես են մարդիկ սիրում։ Դա միայն իմ կարծիքն է։

  • #2

    Անտուան Մելքոնյան (Monday, 22 February 2016 22:07)

    Իսկ մի՞թե իմ ասածը տարբեր է: Երբ նայում ես դիմացինի աչքերի մեջ, տեսնում ես, որ քեզ գնահատում են, հավանում են, բայց դա դու տեսնում ես միայն քեզ: Դու հավանում ես և տեսնում ես դիմացինի աչքերի մեջ քո արտացոլանքը: Հետո քո վերաբերմունքից, նա սկսում է զգալ, որ դու իրեն հավանում ես և սկսվում է լցվել փոխադարձ զգացմունքով: Մի՞թե քո նշած բարձր գնահատականը սա չէ: