Անվերջանալի պահը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ personalexcellence.co

Այդ օրը, երբ ամեն ինչ, երբ կյանքը անվերջ էր։ Ես հիշում եմ այդ օրը։ Սովորական առավոտ էր, ես ինչպես միշտ ուրախ էր։ Դպրոց գնալիս ինձ զանգահարեցին և հայտնեցին հավաքույթի մասին։ Ես մտածեցի թե հերթական սեմինար է լինելու դպրոցում, բայց ոչ։ Իմ բոլոր ընկերները հավաքվեցին վերջապես և կազմակերպեցին ուրախ, ընկերական երեկո։ Մենք ծիծաղում էինք, վազում էինք, պարում էինք։ Քիչ հետո ես տեղեկացրեցի իմ հարազատներին և նրանք նույնպես եկան։ Ճիշտ է, իրականում նրանք այդքան փոքր չեն, որ մեզ պես ուրախանային, բայց ես տեսնում էի իրանց այդ երջանիկ հայացքը։ Ես շրջվեցի և մի պտույտ կատարեցի շուրջս։ Տեսա իմ բոլոր մոտ ընկերներին, ես չգիտեի, որ նրանք այսքան շատ էին, հետո հարազատներս՝ կտրված բոլոր հոգսերից։ Գիտեք, այդ պահին ես ինձ իսկապես երջանիկ զգացի։ Հասկացա, որ կա մի բան աշխարհում, որ կարող է կանգնեցնել ժամանակը և կյանքը դարձնել անվերջանալի։ Ինձ համար էլ կանգնեց ժամանակը, հավատացի, որ էլ չի վերջանա այս օրը, ես էլ չեմ դադարի պարել և ծիծաղել։

Վայելեք ձեզ տրված անվերջանալի պահերը, ուրախացեք և թող ժամանակը կանգնի ձեզ համար։

Write a comment

Comments: 0