Պատերի ետևում  

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ blonderj.files.wordpress.com

 

 

 

 

Պատերը ի սկզբանե եղել են առանձնացման, պաշտպանման, սահմանափակման խորհրդանիշ: Այսինքն, պաշտպանման համար մենք առանձնանում ենք և առանձնացումը մեզ սահմանափակում է: Բայց փակվելով պատերի ներսում՝ մարդը չի ապրում հոգևոր զարգացում, և պատերից դուրս գտնվող մարդկանց աչքերում դառնում անմակարդակ, թերզարգացած և անպետք մի խավ: Բայց այդ ինչն է այդպիսի սարսափելի, որի պատճառով մարդ աչքաթող է անում իր կյանքի ամենակարևոր բաները և փակվում պատերի ետևում:  Իրականում դրանք ոչ վայրի գազաններ են, ոչ էլ հրեշներ, դրանք իրենց պես մարդիկ են, որոնք ի վիճակի են մտածել, քննադատել, դավեր նյութել, բամբասել, մեկնաբանել, ստել, վիրավորել: Բայց ինչն է ստիպում  մարդկանց այդպիսի բաներ անել, ուղղակի սովորական մարդկային նախանձի բնազդը: Բայց ինչին են նախանձում: Նրանք նախանձում են այն մարդկանց, ովքեր ռիսկի են դիմում: Քանի որ ցանկացած բան, որը վախ է առաջացնում ,նշանակում է ունի որոշակի վտանգ և ցանկացած վտանգի հաղթահարում, դա ռիսկ է, և քանի որ ոչ բոլորն են խիզախում ռիսկի դիմել, նրանք, ովքեր ռիսկի են դիմում և համարձակություն են դրսևորում, հայտնվում են ուշադրության կենտրոնում: Իսկ ուշադրությունը մի բան է, որին ձգտում են համարյա բոլորը: Եվ նա, ով ուշադրության կենտրոնում է, պարբերաբար նախանձվում է, հետևաբար նաև քննադատվում է, բամբասվում է և այլն: Բայց մի բան հաստատ է, եթե չենք ցանկանում ապրել որպես թերզարգացած և անպետք խավ, պետք է ռիսկի դիմենք և չնայած մարդկանց աշխարահայացներին՝ հասնենք մեր ուզածին:

Write a comment

Comments: 0