Տուն…

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Բոլորս էլ ձգտում ենք դեպի տուն, որտեղ երջանկություն է, հանգստություն, խաղաղություն, որտեղ կարող ենք մեզ զգալ ապահով ձեռքերում: Այդ ձգտումը ավելի է ուժեղանում, երբ գտնվում ենք տնից հեռու:Ոմանք <<տուն>> բառ ասելով հասկանում են իրենց երկիրը, հողը, ջուրը: Չէ՞ որ ցանկացած մարդ, երբ գնում է օտար երկիր միշտ զգում է ամենի փոփոխությունը, ոմանց համար դա շատ ուրախալի պահ է՝ նոր վերաբերմունք, ծանոթություններ և այլն, իսկ ոմանք էլ շատ կապված են մայր հողին ու նրանց համար մայր հողից հեռանալը դա մի ահավոր արարք է, նրանք ուղղակի չեն կարողանում հասկանալ մարդկանց ովքեր թսղնելով մայր երկիրը հեռանում են, գնալով արտասահման: Մարդիկ էլ կան, որ տուն ասելով պատկերացնում են հենց տուն՝ կապ չունի բնակարան, թե առանձնատուն: Նրանք պատկերացնում են, որ հենց մտնեն տուն իրենց կշրջապատի հանդարտությունը: Այո՛, դա այպես է, բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է իրենից ներկայացնում տունը: Կարծում եմ, որ դա միայն այն պահ չէ, երբ դու քո ծնողների ու մտերիմների հետ ես, երբեմն քեզ անծանոթ մարդու կողքին էլ կարող ես զգալ ինչպես տանը, այո, երբեմն լինում է, երբ դու տանը՝ քո մտերիմների ու հարազատների շրջանում քեզ զգում ես ավելորդ, իսկ քեզ քիչ, թե շատ ծանոթ մարդու կողքին դու կարող ես զգալ քեզ ինչպես տանը: Եկեք չկենտրոնանանք արյունակցական կապերի վրա, չէ՞ որ վերջ ի վերջո բոլորս էլ մարդ ենք ու առավելևս մենք՝ հայերս անկախ ամեն ինչից, ակախ կապերից ու այլ հանգամանքներից, պետք է օգնենք իրար ու միասին կարողանանք գտնել ինքներս մեզ ու մեր տեղը այս կյանքում:

Write a comment

Comments: 1
  • #1

    Liana (Thursday, 25 February 2016 06:08)

    Շատ ճիշտ է Շուշ ջան, մենք էլ ենք մեր հայրենի հողը սիրում: Շատ լավն է, ես նույնպես երկրից գնացել էի, և մի քանի օր հետո Երևանը կարոտել է: Ինձ շատ դուր եկավ:)))