Փակ դռները մերը չեն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 Դռներ կան... ու շատ կան: Դուռը ստեղծված է բացելու համար,  ոչ ոքի պետք չեն փակ դռներ: Բացիր դռները, ու դու կլինես երջանիկ: Թե կորցրել ես բանալին, երկար ման արի ու կգտնես: Ման արի, թեկուզ անցնեն տարիներ, ու կգտնես, փակ դռները մեզ համար չեն: Փնտրիր օդում, ջրում ու ցամաքում, ման արի ծովի մեջ, ման արի անտառում, բակում ու տանը: Բանալիներ կգտնվեն ամեն տեղ: Ու թե բանալու պես գտնելուդ հույսն էլ կորցնես, ապա  դու կդառնաս փակ դռան պես դատարկ ու անպիտան: Փակ դռներ մեզ պետք չեն: Փնտրիր հողի մեջ, թեկուզ գետնի տակ, բայց դժգոհած հայացքով հերիք արթնանաս: Հերիք  միայն երազում տեսնես բանալիներ՝  շարված ոտքերիդ տակ: Բոլորն էլ կարող են երազում տեսնել: Ու երբ գտնես, ուրախացիր, երջանկացիր, գրկիր քրոջդ, եղբորդ, կամ անծանոթին. աշխարհը քոնն է: Ապրում ենք մեկ անգամ ու չպետք է հեռանանք մեր դռները փակ թողնելով: Մինչև չբացենք մեր բոլոր դռները, մենք հեռանալ չենք կարող այս աշխարհից, այլապես իզուր անցած կլինեն մեր ապրած տարիները:

Մի թողեք, որ դռները փակ մնան....

Write a comment

Comments: 2
  • #1

    Շուշան (Friday, 19 February 2016 08:37)

    Աստղ ջան, դռներ կան , որ բացելուց հետո, նորից ցանկանում ես փակել, այնպես, որ ավելի լավ է, որ որոշ դրռներ միշտ մնան փակ ու երբեք չբացվեն: :)

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Sunday, 21 February 2016 03:57)

    Հազար ու մի դուռ կա մեկն էլ թող անհաջող լինի: Մեկ անգամ ենք ապրում ու երջանկություն է ընդհամենը մեկ անգամ սխալվելը: Սխալվելն էլ է կյանքի դաս: