Ուր որ է . . .

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես մի նորածին թռչուն եմ,

Բայց ուր որ է կթռչեմ,

Կհասնեմ ամպերին օտար

Վերևում այն բարձր-բարձր:

 

Երբ պատրաստվեմ թռիչքի

Խրախուսող, օգնող չունենամ,

Ոչ ես չեմ տխրի

Կլռեմ ու կգնամ:

 

Թռիչքիս ժամանակ,

Մի քամի եկավ,

Վիրավորեց թույլ թևերս,

Բայց դիմացա ես  ցած չնկա:

 

Քամիներ եղան,

Թևերս կոտրեցին ու տարան,

Հզոր հոգիս պահեց ինձ վերևում

Երկնքում բարդ ու սիրուն:

Write a comment

Comments: 0