Հեռու էի...

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Հեռու էի։ Հավատով, որ կհասնեմ։ Տաք քամիները ինձ քշեցին անապատ։ Շատ շոգ էր, բացի ավազից բացի, ուրիշ ոչինչ չէր երևում։ Ես գնում էի հույսով, որ կհասնեմ տուն, որտեղ ինձ էին սպասում սիրելի մարդիկ։ Իմ գլուխը պտտվում էր, ասես մի կենդանի անընդհատ վազում էր շուրջս։ Ես ընկա։ Բայց ոչ շոգից, ես ընկա, որովհետև վախեցա, թե էլ չեմ հասնի տուն, էլ չեմ տեսնի մոտիկ մարդկանց։ Ես արտասվում էի, բայց չկան արցունքներս, նրանք գոլորշի դարձան և անհետացան։ Ես վեր կեցա կրկին, բայց էլ ուժ չունեի քայլելու։ Կանգնած նայում էի արևին, նա այնքան տաք էր։ Հետաքրքիր էր, ես չէի զգում ինձ, չէի կառավարում, չէի հասկանում։ Աչքերս փակվեցին, հիշելով հարազատներիս՝ ժպտացի։ Փափուկ ավազը հարթ էր, ես խախտեցի այդ հարթությունը՝ ընկնելով ավազի մեջ։ Էլ չէի շնչում, բայց սիրտս դեռ աշխատում էր։ Նրա մեջ դեռ կար տուն վերադառնալու հույսը։ Վերջին հույսի շունչն էլ մարեց, և սիրտս կանգնեց։ Վերջին բանը, որ ես մտածեցի՝  այն էր, որ տանն եմ։ Ես ինձ տանն էի զգում, շուրջս ընտանիքս էր, շատ ծանոթ գրքերի բույրը, աղմուկը, որ շատ ազդեցիկ էր։

Հավատացի, որ այնտեղ էի՝ իմ հոգու տանը... 

Write a comment

Comments: 0