Գեղեցիկը հոգին է

Մանե Մովսիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ abisoghomyan.com

Հոգի, ինչ գեղեցիկ բառ է, սակայն նա լոկ բառ չէ, այլ շնչեղեն, ոգեղեն մի բառ: Հոգու գեղեցկությունը պետք է զգալ։ Մարդ հոգով կարող է լինել հարուստ, գեղեցիկ, կարող է լինել հոգով շատ տկար: Ինձ դուր են գալիս հոգով հարուստ, պարզ ու մաքուր մարդիկ: Ամենաշատը մարդուն գեղեցկացնում է հոգու մաքրությունը: Պահենք մեր հոգիները մաքուր, երբ մաքուր է հոգիդ, խիղճդ հանգիստ է: Կարծում եմ մարդու խիղճը դա հոգին է, առանց  հոգու խիղճ չկա: Անհոգի մարդիկ անխիղճ են: Հարուստ և գեղեցիկ պահենք մեր հոգիները: Յուրաքանչյուրը, յուրաքանչյուր մարդ պատասխան է տալու իր հոգու համար: Կարծում եմ երկնքի արքայությունը հոգով գեղեցիկ, անաղարտ մարդկանց համար է: Ապրենք մեր հոգու մաքրության համար, իսկ գեղեցիկ են այն մարդիկ, ովքեր հոգով գեղեցիկ են: Թող մեր հոգին լինի մեր խիղճը:

Write a comment

Comments: 0