Տեսնում եմ աշխարհը սևով

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

նկարի աղբյուրը՝ https://c1.staticflickr.com/9/8124/8652472588_5e594d8c03.jpg

 

Ես չեմ կարողանում վայելել այն ինչ ունեմ, այն ինչ զգում եմ: Հասարակ խնձոր կծելիս և չեմ վայելում համի ամենավառ գույները: Ծնված օրվանից ուտում եմ, այդ իսկ պատճառով այն սովորական է և վայելելը դժվար է: Միգուցե եթե ես չզգաի հոտը, համը, զեռքի հպումները ես ամբողջ հոգով վայելեի ջրի հպումը վոտքերիս: Այո, ես ամեն մի համի երանգը կգնահատեի: Ես ոչ միայն չեմ գնահատում կյանքս, այլև ափսոսում եմ, որ նվել եմ, քանզի չգիտեմ ինչի համար ապրել, ինչի համր նայեմ ինձ հայելում և տխուր հայացքով խորհեմ: Երբ փոքր էի, և չէի գիտակցում ամեն ինչ իմ տեսանկյունից, ես ունեի պատճառաբանություն: Ես հավատում էի այն ամեն ինչին, ինչը ասվում էր ինձ: Ես հավատում էի աստծուն: Ես պատճառաբանում էի, որ նա մեզ ստաղծել է մենակ չմնալու համար, բայց հիմա… հիմա ես գիտության կողմից եմ, և հավատում եմ այն ամեն ինչին, ինչը ապացուցված է: Գիտակցել եմ, որ մարդիկ հորինել են նրան, որպեսզի բացատրեն առաջին բակտերիաի ստեղծումը, որը սկիզբ է հանդիսացել մնացած բոլորին: Հիմա ես չգիտեմ: Ես ապրում եմ զուր և անգամ իսկական սերը ինձ չի փրկի իմ սև աչքերից:

Write a comment

Comments: 0