Իրական Ձնծաղիկ՜

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ուզում եմ ձնծաղիկ տեսնել դրսում: Ուզում եմ ցեխոտ ձյան տակից դուրս գա մի հրաշք ծաղիկ՝ սպիտակ, բայց ջերմ ու թարմ: Կան մարդիկ ովքերր չեն սիրում ձնծաղիկ ծաղկի տեսակը և մտածում են,  որ  ամենա-ամենա ծաղիկը դա վարդն է: Ուղղակի նրանք թեկուզ մի անգամ իրենց հարց չեն տվել՝ ինչ՞ու է ամենավաղ ծախկում ձնծաղիկը, այլ ոչ մի ուրիշ ծաղիկ: Ես կարծում եմ, որ ձնծաղիկը ոչ թե գարնան խորհրդանիշ է, կամ  ուղակի գարուն է բերում  իր հետ, այլ ուղղակի քշում է ձյունը, ձմեռը, ցուրտը: Ջերմացնում իր ներկայությամբ, բայց ինքը սառու՜մ ու սառում է: Ա՜խ ձնծաղիկ ծախկի տխուր եմ ձմռանը: Ծաղկի որ գարուն սկսվի: Գարունը թող գա իր հետ լույս կբերի ամպայման: Իր լույսով կուրախացնի ինձ: Հոգնել եմ սպիտակ գույնից, ուզում եմ տեսնել վառ արև, սպիտակ ամպեր, բայց վառ գույներով բնություն:

Write a comment

Comments: 2
  • #1

    Անտուան Մելքոնյան (Friday, 05 February 2016 01:25)

    Աստղ, դու ուղղակի արդեն որերորդ անգամ զարմացնում ես ինձ քո հրաշալի մտքերով: Զարմանալի է, որ դու գնահատում ես ամեն մի կաթիլն ու ծաղիկը: Իմ կյանքում ես ցանկանում եմ տեսնել և գնահատել անգամ տանձ կծել, ծամել և կուլ տալը, բայց քանի-որ դա ինձ համար դարձել է սովորական, ես չեմ վայելում այն: Ես նայել եմ մի ֆիլմ: Այնտեղ հրաշտակները չեն զգում և վայելում կյանքը: Նրանք ուղղակի նայում են մարդկանց: Նրանք սիրում են անցկացնել գրադարանում և ընթերցել գրքեր, որպեսզի ապրեն այդ զգացմունքները, որը դրել է դրա մեջ մարդը: Նրանցից մեկը հրաժարվում է անմահությունից քանի որ սիրահարվում է նրան: Չնայած աղջիկը մահանում է ավտովթարի ժամանակ և թողնում տղաի մեջ խորը հետք, սակայն դրանից հետո այդ զգացմունքը անգամ զգալուց հետո նա ուտում է վայելելով, զգում է հաճույք ոտքերը ջուրը գցելով և վազում ջրի մեջ: Երբ նրան հարցնում են, թե եթե իմանար, որ այդես պետք է լիներ, նա կնտրեր այդ ճանապարհը թե ոչ, նա պատասխանում է.
    - Ես ամեն ինչ կտաի նրա ձեռքը սեխմելու համար, մազերի բուրմունքը առնելու համար: Եվ անգամ մեկ համբույրի համար ինքը շուռ կտար աշխարհը:
    Նա գնահատում էր այն ինչ ուներ հիմա: Դու նույնպես այդպիսին ես, ԱՊՐԵՍ:
    Ով կցանկանա նայել այդ ֆիլմը, ահա նրա վերնագիրը՝ City of Angels:

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Sunday, 07 February 2016 00:03)

    Շատ շնորհակալ եմ Անտուան ջան, միշտ անկեղծ կարծիք հայտնելու համար, իմ համար դա մեծ երջանկություն է:
    Ֆիլմը ամպայման կդիտեմ և ինչու ոչ ֆիլմի վերաբերյալ կգրեմ կարծիք