Գարնան քաղաքում. վերլուծություն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ...

Դեռ չըչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ...

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունըդ անուշ է հիմա...

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով է լի...

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսըդ չես հիշում...

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն...

1912

 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ներկայացված 50 բանաստեղծությունից ընտրեցի "Գարնան քաղաքում" բանաստեղծությունը և ընտրեցի այդ բանաստեղծությունը, քանի որ վերնագրում կար Գարուն բառը: Իմ կյանքում Գարունը 3 ամիս երջանկության խորհրդանիշն է: Պաշտում եմ Գարունը ու ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, քանի որ հետաքրքիր էր, թե ինչպիսին է Տերյանական Գարունը: Գարունը այստեղ նույնպես զարթունք է: Քաղաքի աշխուժությունը, ուրախությունը, ժպիտները, մարդկանց մաքուր հոգիները հիասքանչ տեսարան են՝ լիովին Գարուն: Գարնան քաղցր օդը մարդկանց արբեցնում է: Ներդաշնակություն, որը ընթերցելուց զգում ես հոգուդ մեջ: Փշաքաղվում ես՝ Գարնան քամի զգալով մաշկիդ վրա:

Write a comment

Comments: 0