Առանց անձրև ծիածան չի լինում

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մտածում եմ, թե՛ ինչու են մարդիկ քաղցրություն պահանջում առանց դառնության: Իրոք ինչ գին կունենա կյանքը, եթե ամեն ինչ հարթ լինի, հասանելի, առանց պայքարի անհնարին է: Կյանքը կկորցներ իր համը: Անձրևը առանց ամպի չի լինում, իսկ ծիածանն առանց անձրև չի լինում: Եթե մթքովս քաղցրություն անցնի, կքայլեմ դեպի քաղցրը: Կքայլ՜մ, կքայլ՜մ կանցնեմ հազար ու մի դառնություն, բայց վերջիվեր

ջո կհասնեմ սպասելիք քաղցությանս: Կյանքի համը կայանում է լավ ու վատի, քաղցրության ու դառնության պայքարի միջև: Երկուսն էլ առանց միմյանց անիմաստ են: Եթե կա ճանապարհ, ապա թող լինի բարդություններով լի, որ ամեն մի բարդություն հաղթահարելուց հետո ուժով լցվի տվյալ մարդու վերքերով սիրտը: Կանաչ ճանապարհը կարող է լինել նաև  փշոտ, քարքարոտ, բայց միևնույն է կգտնվեն փշերի մեջ ծաղիկներ: Ծաղիկները բարին  ու մեր կյանքի բուրմունքներն են: Անցնելով երկար ճանապարհ հավագում ենք մեր ծաղիկները՝ վարդեր, զանգակներ, շուշաններ, երիցուկներ և այլն: Ճանապարհի վերջում մի քար կա կողքին զույգ ծաղիկ: Վերջին ծաղիկն է մարդկանց, վերջին բուրմունքը տխուր: Մեխակները սպիտակ ու կարմիր վերջակետերն են երկար, ծանր ու թեթև ճանապարհի:

Write a comment

Comments: 0