Վահան Տերյան

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես չեմ առանձնացնի տողեր և հատվածներ, քանզի դրանք առանձին շատ խեղճ են հնչում: Պետք չէ զորքից առանձնացնել գեներալին, հրամանատարին և անգամ ամենացածր դիրքերում կռվողներին: Առանձնացնելիս այն դառնում է մարդկանց կույտ, զինվորների կույտ: Ես նայում եմ դրանց ընդանուր իմաստին՝ զորքին: Այստեղ ինձ դուր եկավ հոգով և սրտով արտահայտված հայրենասիրությունը: Հայ ազգը կորցրել է իսկական հայրենասեր մարդ: Ես ափսոսում եմ: Ես գիտակցում և հասկանում եմ նման խոսքերը: Ես մտածում եմ այսօրվա մասին և հասկանում, որ հիմա դրա արժեքը այլևս չեն զգում: Չեմ խորանա քաղաքականության մեջ, բայց հիմա հենց այդ քաղաքականության պատճառով է կորում այդ գիտակցությունը: Տերյանի ժամանակ եղել է այդ սուր զգացումը, որը կոչվում է հայրենասիրություն: Հիմա կխոսեմ իմ մասին: Ես ասելով Հայաստան, հասկանում եմ հողեր առանձ անունի և ներսում խորհը դատարկություն: Ամենային հավանականությամբ Հայաստան մոտ ապագայում չի լինի, բայց ես պատրաստ եմ մեռնել անյ փուչ բանի համար, որում ես արդեն իմաստ չեմ տեսնում:

«Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Այո, նա ճիշտ է: Պետք է քննադատել, որպեսզի սխալների վրա աշխատել և կատարելագործվել: Սովորոլ սխալների վրա նշանակում է քայլ առ քայլ բարձրանալ մտքի և կատարյալ մարդ լինելու աստիճանը: Ատում եմ, որ քննադատում են ինձ ծնողները, բայց սիրում եմ քննադատություններ լսել իմ տարիքակիցներից և այլ օտար մարդկանցից: Դա զարգանալու տարբերակներց մեկն է:

Write a comment

Comments: 0