Երազների առեղծվածը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ coachingpnl.fr

 

 

 

Մութ օր էր։ Ես քայլում էի փողոցով, անձրև էր գալիս։ Ցուրտ էր։ Ես լրիվ թրջվել էի, գնում էի և հանկարծ խոր մթության մեջ նկատեցի մի հին տնակ։ Անտեղ գնացի։ Տնակում մարդ չկար, և ես կրակ վառեցի։ Կրակն այնքան պայծառ և տաք էր։ Ես ուզում էի նետվել կրակի մեջ և մոռանալ ցուրտը։ Կայծերի մեջ երևում էր շատ բան։ Ասես չարաճճի երեխաները խաղում էին բակում և ճչում։ Մի ուրիշ տեսարան էլ կար։ Զինվորը տուն էր եկել և մայրը նրան պինդ գրկել էր։ Մի ուրիշ տեսարանում էլ պարող զույգեր էին։ Նրանք պտտվում էին դանդաղ երաժշտության տակ։ Այդպես ես անվերջ նայում էի կրակին։ Առաջին անգամն էր, որ ես այդքան գնահատում էի կրակը և տեսնում նրա ուժը։ Չնկատեցի՝  ինչպես, բայց քնեցի։ Երբ արթնացա, կրակը արդեն մարել էր։ Ես դուրս եկա և տեսա մի պայծառ առավոտ։ Գիշերվա մթությունից և ցրտից հետք չէր մնացել։ Անձրևի մանր կաթիլների վրա  շողում էր արևը։ Դրախտային մի տեսարան։ Բայց ես էլ փողոցում չէի, այլ բնության գրկում։ Իմ առջև ձոր էր, այնտեղ մի գետ էր հոսում։ Ծիծեռնակները թռչում էին պարզ երկնքում։ Ես այնքան երջանիկ էի։ Չշարժվելով տեղիցս՝  ես նայում էի այդ գեղեցկությանը։ Աչքերս մի պահ փակելով՝  ես նետվեցի ձորը։ Այդ զգացողությունը նման էր ազատության կամ էլ հանգստության: Ես հասա գետին՝  գրկաբաց նետվելով ջրերի մեջ։

Ես արթնացա և սկսեցի ժպտալ։

Write a comment

Comments: 3
  • #1

    Նունե Մովսիսյան (Monday, 25 January 2016 02:56)

    Անսպասելի էր, Գոհար ջան:

  • #2

    Անտուան Մելքոնյան (Wednesday, 27 January 2016 06:32)

    Զարմանալի է: Կրակը բացեց քո աչքերը: Ափսոս իմ երազները նմանատիպ չեն: Ես միշտ տեսնում եմ կրակին ինչպես կործանարար ուժ: Իսկ այն, որ ընկնում եմ... ես ջախջախվում եմ: Տնակ, վրան, ամրոց գտնելուն պես ես թաքնվում եմ, քանզի իմ հետևից ինչ-որ մեկը անդադար գալիս է վազում է: Իմ երազները նման են լաբիրինթոսի: Ես ամեն առավոտ զարթնելուն պես ուրախանում եմ, որ այդ կենդանիները ինձ չեն բռնել: Լինում է, որ վերջին բռնելու պահին նետվում եմ բարձրությունից և ջախջախվում, միայն թե ինձ չբռնեն: Լինում է ինքս ինձ սպանում եմ, որ չսպանեն նրանք: Հավանաբար ծանոթ կլինես իմ անսովոր երազին, հավանաբար կարդացած կլինես: Դա իմ երազներից մեկն է: Միայն դա տեսնելուց հետո սկսել եմ տեսնել փախչել երազում:

  • #3

    Գոհար Հովհաննիսյան (Thursday, 28 January 2016 02:01)

    Գիտես, բայց միշտ չէ, որ իմ երազները այսպիսի զարմանալի են լինում։ Ես էլ եմ շատ հաճախ վախենում երազում։ Իմ վախը մթությունն է։ Եվ ես հաճախ այնպիսի իրավիճակում եմ հայտնվում, որ օրինակ, դրսում եմ և մութ գիշեր է։ Ես վազում եմ՝ փորձելով լույս գտնեմ, բայց միշտ չի հաջողվում։ Այնտեղ շատ մարդիկ կան, բայց ինձ ասես չեն տեսնում։ Դա շատ սարսափելի է։ Այնպես որ միայն դու չես փախչում երազում։