Անսպասելի էր

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Տխրություն դու գալիս ես ինձ մոտ, նույնիսկ առանց պատճառ: Ներխուժում ես հոգուս խորքը ու մնում այնտեղ երկար: Երբ չկա ոչ մի ուրախության նշույլ, նույնիսկ ուրախության հետքերն են անհետացել, պարտավոր ես ժպտալ, որ հանկարծ շրջապատի մարդիկ չտեսնեն տխրությունդ:  Համաձայն եմ այն մտքի հետ, որ տխուր մարդիկ ավելի շատ են ժպտում քան ուրախ մարդիկ, բայց ափսոս, որ անկեղծ չեն այդ միլիարդավոր ժպիտները:

Նորեկ եմ դպրոցում: Երբ ուսուսչուհին   դասընկերուհուցս կարծիք հարցրեց իմ մասին, նա պատասխանեց «Միշտ ուրախ աղջիկ՝ ով իր ուրախությամբ փոխում է միջավայրի տրամադրությունը»: Իրոք այդ պահին երջանկություն լսեցին ականջներս, կարմրել էի՝ գարնան ամենավերջին կակաչ էի ինձ զգում: Ուրախա՜ցա ուրախա՜ցա մեկ էլ մի հարց ծագեց գլխումս «Կարող է ինձ հետ չէր»: ԵՎ այդ օրը  մտքումս միայն այդ միտքներ զրնգում «Երևի ինձ հետ չէր»:

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Tuesday, 26 January 2016 00:54)

    Աստղ ջան, արի էսպես անենք, նյութիդ առաջին պարբերությունը ավելացրու, շարունակիր, լավ ես սկսել: Իսկ երկրորդը առաջինի հետ այդքան էլ ընդհանուր բան չունի, հանիր կամ էլ մեկ ուրիշ նյութի մեջ օգտագործիր: Խնդրում եմ նկարն էլ փոխել:

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 03 February 2016 23:51)

    Լավ