Կարոտ

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Կարոտը ինչ քաղցր բառ է: Կարոտ բառը ասում է այն մասին, որ սպասում ես, ուզում ես տեսնել, տեսնում ես նրա մեջ ժամանակ, հեռավորություն: Կարոտ կարող է լինել հայրենիքի, ծնողի, բարեկամի և ընկերոջ հանդեպ: Ում կարոտում ես կամ ինչ կարոտում ես, այն քեզ հարազատ է, կարոտի մեջ սեր կա: Կարոտի մեջ, եթե չլինի սեր, ապա կարոտ չէ։ Եթե չկարոտես, ապա սեր չի լինի: Կարոտը սպասված զգացմունք է: Կարոտով կարող ենք սպասել: Իսկ, երբ հասնում ենք մեր կարոտին, ապա մեր կարոտը հագեցնում ենք: Կարոտը հոգուց է գալիս: Երբեմն կարոտին չես կարող դիմակայել: Այն սրտի թրթիռ է, հոգու կանչ, սիրո սպասված երազ: Մեկ բառով՝ կարոտ:

Write a comment

Comments: 0