Մենք և մեզնից առաջ. Ատլանտներ

Մելքոնյան Անտուան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Հիմա ես ձեզ կպատմեմ Ատլանտ անունով էակների մասին: Սա զարմանահրաշ տեսք չունի, բայց նրա չափսերը... Ատլանտները եղել են մարդիկ, ովքեր վերացել են շատ վաղ: Սրանք եղել են մարդկանց իրական նախնիները: Իսկ ինչ վերաբերվում է նրանց չափերին. կինը հասել է մինչև երեք մետրի, իսկ տղամարդը՝ մինչև չորս մետրի: Նրանք մեր երկիր մոլորակի իրական ապրողներն են: 

     Արխիոլոգիական հայտնաբերությունները ապացուցել են, որ երկիր մոլորակի վրա ապրել են  մարդ-հսկաներ: Այս հայտնաբերությունները եղել են Մեքսիկայում, Պենսիլվանում, Ֆիլիպիններում, Սիրիայում, Մեքսիկայում, Մարոկոյում, Ավստրալիայում, Իսպանիայում, Վրաստանում, Օվկիանոսի կղզիներում և այլն: 

    Երկու հազար ութ թվականին Բորժոմի քաղաքից ոչ հեռու վրացիները գտել են երեք մետրանոց հսկայի գանգ, որը երեք անգամ մեծ է ժամանակակից մարդու գանգից: 

    Այս մարդիկ մահացել են ցուրտ կլիմայի պատճառով: Տխուր է պատկերացնել, թե ինչպես են նրանք ցանկացել փրկվել, բայց բնությունը ավելի զորեղ է գտնվել: Այս նկարի զույգը մահից առաջ որոշել է  բռնել  իրար ձեռք՝ գիտակցելով ապագա մահը:

    Սահարա անապատում գտնվել է քարե դարաշրջանում թաղված մարմին: Այն ունի հինգ հազար տարուց ավել տարիք: Գտնվել են  երկու հարյուրից ավելի թաղված Ատլանտներ, որոնք ունեին երկու մետրից ավել հասակ և հասնում էին մինչև չորս մետր: 

     Ցուրտ աղետների կամ հզոր պայթյունների ժամանակ ողջ են մնում ավելի հասակով փոքրերը: Սա բացատրում է, որ մարդը կարողացել է գոյատևել: 

    Չինաստանում գտել են մի հսկայի կմախք, որի չափսերը հասնում էին երեք ու կես մետրի: Այս գազանը կշռել է երեք հարյուր կիլոգրամ: 

     Տիբեթի քարանձավում պահվում են այդպիսի գիգանտներ: Սրանք փրկվել են, քանզի քարանձավի ջերմությունը չի իջնում չորս աստիճանից: Նրանց հետ տեսնվել և կապի մեջ մտնել կարող են միայն այնտեղի բարձրակարգ բուդդայականները: Այդ հսկաների օրգանիզմները դիմանում են մեդիտացիայի շնորհիվ: Նրանց գլխին կա մի անցք, որտեղից երևում է լույս: Նրանք արդեն հայտնաբերել էին ուղեղի հնարավորությունները: Այստեղ անգամ կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հսկաները վաղուց հայտնաբերել էին ռադիոն, հեռախոսը, մեքենաները: Հայտնաբերել են և օգտագործել այն ամենը, ինչը հիմա ենք մենք օգտագործում:

      Եգիպտական բուրգերը, սֆինքսը,  Զատիկի  կղզու արձանները, Սթոունհենջը կառուցելուց մարդիկ նշել են, որ նրանց օգնել են: Այն այլմոլորակայինները, որոնք նշվել բուրգերի հերոգլիֆներում, եղել են հենց մեր մոլորակում և կոչվել են ատլանտներ: Միգուցե նրանց հաջողվե՞լ է փախչել այլ մոլորակ և հիմա նրանք այնտեղից հետևո՞ւմ են մեզ; Ես ենթադրում եմ, որ այլմոլորակայինները նույն ատլանտներն են, ովքեր մի ժամանակ ապրել են երկիր մոլորակի վրա: 

Բայց հիմա գալիս է մի ուրիշ փաստ: Ավստրալիայում գիտնականները գտել են քարացած ատամ, որը ունեցել է վաթսունյոթ միլիմետր բարձրություն և քառասուն միլիմետր մեծություն: Անալիզները ցույց են տվել, որ սա կունենար յոթ ամբողջ հինգ մետր հասակ, և մահացել է ինը միլիոն տարի առաջ: Սա նշանակում է, որ մարդը միլիոնավոր տարիներ շարունակ եղել է մոլորակի վրա և գնալով փոքրացել է: Սա հաստատում է, որ մեզնից հետո դեռ լինելու են մարդիկ, բայց հասակով ավելի փոքր: 

    Կան նաև նրանց արանքում ընկած չափսերի ատլանտներ: Նրանց միջև գտնվել է նաև հինգ մետրանոց և հնությամբ նորից նրանց միջին տեղերում: 

     Սա գտնվել է Չինաստանում: Նրա հետ եղել է դանակ, կացին, մահակ: Այդ զենքերը կշռել են չորսից ինը կիլոգրամ: 

Այս մեկը եղել է վեց մետր հասակի: Սա վկայում է այն մասին, որ մենք եղել ենք մեծ և հսկա, իսկ էվոլուցիաի ժամանակ փոքրացել ենք և հասել այս չափերի: Մատները հասնում է տասնյոթ սանտիմետրի: 

Քարանձավներից մեկում գտել են մի ծնոտ, բայց համեմատած հասարակ մարդու ծնոտի, այն հսկայական է: Եվ այստեղի ատամները նույնպես ապացուցում են, որ մարդը ծնվել է ոչ թե գիշատիչ, այլ բուսակեր: 

Իսկ այս քարը վկայում է այն մասին, որ նրանք ապրել են դինոզավրերի հետ և որսացել են նրանց ուտելու համար: Քանզի ուտելիք աճեցնելը դժվար գործ է եղել, նրանք սովորել են որսալ և ուտել միս: Նրանք հեծնել և քշել են դինոզավրերին, ինչպես ձիերին: Մի՞թե սա զարմանալի չէ: Այն չակերտավոր աստվածը, որոնց համարում են մարդիկ իրական, ես հեքում եմ,  այն վերածում լեգենդի: Ահա՝  որտեղից ենք մենք առաջացել: Սա ունի ավելի խորը արմատներ, ցավոք, իմ կյանքը չի հերիքի սա պարզելու համար: Հնում տիրել է բազմաստվածություն, քանզի չեն իմացել՝ ինչ  է արևը, փոթորիկը, ցունամին: Նրանք այս ամենը վերածել են աստծո, ավելի բացատրելի և պարզ դարձնելու համար: Երբ իմացել են, ինչ է արևը, ցունամին, նրանք թողել են մեկ աստված և մեկ հարց՝ ինչպե՞ս է ստեղծվել առաջին բակտերիան, որը սկիզբ է դրել կյանքին: Մուսուլմաները ունեն իրենց աստվածը, քրիստոնյաները՝  իրենցը, հրեաները էլ՝ իրենցը, բայց բոլորն էլ ստեղծված է այդ մեկ հարցին պատասխան տալու համար:  Եվ այս առաջին բակտերիայի հարցը դառնում է Աստվա՞ծ:

Write a comment

Comments: 44
  • #1

    Ռինա Շագինյան (Sunday, 17 January 2016 12:18)

    Շատ հետաքրքիր էր...

  • #2

    Անտուան Մելքոնյան (Sunday, 17 January 2016 12:21)

    Մերսի: Պարզվում է զուր չեմ ուսումնասիրել:

  • #3

    Նունե Մովսիսյան (Monday, 18 January 2016 06:57)

    Անտուան ջան, այն, ինչի մասին դու գրել ես, ինչ խոսք, հետաքրքիր է: Այն, որ դու քո եզրահանգումներն ու կարծիքներն ունես՝ էլ ավելի հետաքրքիր է: Քո համոզմամբ, մեր նախնիները ատլանտներն են եղել: Ես գիտեմ ու հասկանում եմ՝ դու ամեն կերպ ժխտում ես Աստծո գոյությունը, բայց թույլ տուր հարցնել, բա այդ դեպքում ատլանտներին ո՞վ է ստեղծել, հը՞ն...

  • #4

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 07:23)

    Հասկանում եք, էվոլուցիան շատ խորհը բան է: Մեկ բակտերիան լինելով միատեսակ, կիսվելով բազմացել է: Նրանցից մեկը մահացել է, մյուսը անցել նրա վրայով և աֆտոմատ կերպով վերցրել ձևափոխված դնթ-ի Մեկ մասնիկ: Այն յուրացրել է իր մարմնում այդ և մուտացվել: Այսպես բազմացել են և դարձել են բազմազան տիպերի: Սրանց ամեն մի հատը ձևավորել է իր ձևի յուրահատուկ կենդանի: Նրանք սկզբում ապրել են ջրերում: Չի բացառվում, որ այս մուտացիան եղել է նայեվ այլ մոլորակներում իր ձևի: Գնալով կենդանիները մեծացել են միջատների, որոնք բնակվում էին ջրում: Հետո այն դարձել է ձկներ, որոնցից մեկը եղել է Սակաբամբասպիսը: Այս կենդանիները գնալով մուտացվել են և դուրս են եկել ցամաքից: Միլիարդավոր տարիներ հետո սրանք դարձել են հասարակ կենդանիներ և էվոլուցիայի ընդացքում դարձել այն ամենը, ինչը մենք հիմա տեսնում ենք:

  • #5

    Նունե Մովսիսյան (Monday, 18 January 2016 07:40)

    Անտուանի մեկը, ասածիցդ միայն մի բան հասկացա, որ էվոլուցիան շատ խորը բան է...

  • #6

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 08:02)

    Դա հենց ամենախորը բանն է: Գիտեք, ենթադրում եմ, որ տիեզերական ճնշումը, կարող է ստեղծած լինի պինդ նյութ ինչպիսին են քարը և հողը: Այդտեղ մինուս և պլյուս լիցքերը տված լինեն ձգողություն և այդտեղի ճնշումից առաջանա տաքություն, որը կդառնա լավա և մագմաներ, իսկ նրանց տաքությունը ստեղծի առաջին բակտերիան: Սա միայն իմ ենթադրությունն է, բայց ասեմ, որ ապացուցվել է, որ այդ առաջին բակտերիաից առաջ ստեղծվել է մագմաները: Ամբողջ մոլորակով եղել է այդ լավան: Դրա նստվածքները առաջացրել են պինդ նյութ, որը հիմք է հանդիսացել ավելի պինդ մոլորակ լինելու համար: Հենց նրա տարերքի տակ էլ առաջացել է առաջին կենդանին: Ենթադրում եմ, որ հենց այդ ջերմությունն է ստեղծել դրան: Ես կուսումնասիրեմ անգամ խորը դարվինիզմ և կներկայացնեմ, թե ինջից է մարդը դարձել մարդ: Սա շատ լուրջ գիտություն է, բայց ես կփորձեմ խորանալ դրանում:

  • #7

    Արեգ Այվազյան (Monday, 18 January 2016 11:13)

    Շնորհակալ եմ Անտուան։ Հետաքրքիր էր, շատ բավականություն ստացա ։

  • #8

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 11:18)

    Մերսի Արեգ ջան: Ինձ համար շատ հետաքրքիր է, որ քեզ նման հանճարեղ ընկերը ընթերցեց իմ գրվածը: Ես չէի կասկածում, որ քեզ դուր կգա:

  • #9

    Էլինա Հակոբյան (Monday, 18 January 2016)

    Անտուան, խորհուրդ կտայի Ձեզ, փորձել ֆանտաստիկ գրականության ժանրում: Լավ կլինի հեռու մնաք գիտությունից: Ու մի բան էլ՝ ոչ թե դնթ այլ, ԴՆԹ:

  • #10

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 11:34)

    Գիտեք, ես գրում եմ երկու գիրք ռուսերեն լեզվով և դրանք ամբողջովին ֆանտաստիկա են: Երկուսն էլ սարսափ ժանրի, կապ չունենալով գիտության հետ:

  • #11

    Հրաչ Հովհաննիսյան (Monday, 18 January 2016 11:41)

    Շատ թույն բան ես մտածել, սենց շարունակի, որովհետեւ լավ սկիզբ ես ընտրել։ Քեզ ցանկանում եմ հաջողություն, եւ մեզ հաճելի ընթերցանություն

  • #12

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 11:43)

    Մերսի Հրաչ ջան: Ինչ լավ է, որ բոլորին դուր է գալիս: Ես ինքս սկսում եմ հրճվանք ապրել:

  • #13

    Էլինա Հակոբյան (Monday, 18 January 2016 11:59)

    Ձեր նյութը նույնպես ամբողջությամբ ֆանտաստիկա և սարսափ ժանրերին է պատկանում

  • #14

    eduard (Monday, 18 January 2016 12:04)

    Անտուան ծատ լավ ես մտածում ու շատ լավ ես գրում

  • #15

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 12:15)

    Մերսի Էդուարդ ջան:
    Այո, գիտությունը ժամանակ առ ժամանակ սարսափելի է թվում, բայց նրան պետք է շատ զգուշությամբ մոտենալ և շոյելով ուսումնասիրել:

  • #16

    Մագա Գևորգյան (Monday, 18 January 2016)

    Անտուան , ապրես ։ Իսկականից ապրես ։ Վաղ տարիքում այսպիսի ուսումնասիրություններ անելը շատ հավես ա ու ասեմ ոչ բոլորն են կարողանում սենց գրագետ շարադրել իրենց մտքերը ։ Ուղղակի ԲՐԱՎՈ

  • #17

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 12:42)

    Մերսի Մագա ջան: Ճիշտն ասած այսպիսի հաջողության չէի սպասում անգամ ես: Ես ցանկանում եմ, որ սա ընթերցեն այն մարդիկ, ովքեր իսկապես սրա կարիքը ունեն:

  • #18

    Էլինա Հակոբյան (Monday, 18 January 2016 12:44)

    Գիտությունը ոչ թե սարսափելի է, այլ հիասքանչ: Սակայն հաճախ այն մարդկանց հորինածն է, որը մեղմ ասած չի համապատասխանում ճշմարտությանը և հիմնազուրկ է: Ես դրան ոչ թե գիտություն եմ անվանում, այլ հեքիաթ: Ի վերջո մարդու ուղեղի ընդամենը 2%-ն է աշխատում: Դա քիչ է Աստծո արարչագործությունը հասկանալու համար:

  • #19

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 12:54)

    Ոչ, տվյալ պահին նորմալ մարդու ուղեղի յոթ տոկոսն է աշխատում, իսկ Տիբեթի մանախների մոտ այն զարգացած է մինչև անգամ իննը տոկոսը: Դելֆինների մոտ մինչև քսան տոկոսը:

  • #20

    Էլինա Հակոբյան (Monday, 18 January 2016 13:01)

    Գուցե ըստ որոշ աղբյուրների յոթն է աշխատում: Թող լինի յոթ, տաս կամ քսան: Ըստ իս որևէ էական տարբերություն չկա, եթե մարդը չի հավատում, ուրեմն չի կարող հասկանալ:

  • #21

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 13:12)

    Այդ մեկը ժխտել չեմ կարող: Բայց չե՞ք կարծում, որ գիտությունն է ուղղելու մարդուն դեպի այդպիսի հնարավորություն: Այս Ատլանտները մտքի ուժով խաղացել են գրավիտացիայի հետ: Նրանք հայտնաբերել էին ուղեղի հնարավորությունները: Այդ հնարավորությունների մեջ մտնում է անգամ իրար հետ խորհրդակցվելու միջոցը առանց խոսելու:

  • #22

    Էլինա Հակոբյան (Monday, 18 January 2016 13:40)

    Համաձայն եմ, գիտությունը թանկ է։ Բայց առանց Աստծո ի՞նչ գիտություն։ Իմաստության սկիզբն Աստված է։

  • #23

    Անտուան Մելքոնյան (Monday, 18 January 2016 22:54)

    Ես հայ ազգից այլ բան չեմ էլ սպասել: Այո, հայը ինձ միշտ քննադատել է: Հայը շատ հավատացյալ ազգ է: Երբ իմանում է, որ կա մեկը, որ աթեիստ է, միանգամից սկսում է ճնշել: Ես ոչ մեկի չեմ պարտադրում իմ պարզ և հասարակ մտածելակերպը և հավատում եմ միայն իմ ուժերին: Սակայն ես չեմ լռում այս մասին նույնպես: Ես բարձրաձայնում եմ, չնայած այն դժվարությունների, որ ինձ համար պատրաստել է հայը: Ես բարցրաձայնում եմ և գտնում այն մարդկանց, ովքեր հասկանում են ինձ և միանում իմ կարծիքին: Սիրել ռոք, հագնել ճղած ջինսեր, կապել բանդանա... դուք գիտե՞ք, թե սա ինչպես են ընդունում հայերը: Անվանում են ռոքին սատանիստական երաժտություն և ցույց են տալիս իրենց անմակարդակ երաժտությունը: Ճղած ջինսին անվանում են համասեռամոլի զգեստ: Իսկ բանդանային անվանելով թաշկինակ վերցնում են ու փախնում: Սրանց պատճառով միշտ կռիվներ է լինում, բայց ես դադարու՞մ եմ կրել դրանց:
    Աստված դա խորը հասկացություն է: Չեմ ցանկանա խոսել դրա մասին որպես լեգենդ և մարդու կողմից հնարված բան բացեյբաց: Դա կվիրավորի այն մարդկանց, ովքեր հոգով սրտով հավատում են նրան: Ես հարգում եմ բոլոր կրոնները, անգամ մուսուլմանին: Ուղղակի կասեմ, որ այս թեմայով խոսելու համար մենք պետք է ընտրենք ավելի ճիշտ և համապատասխան տեղ, որը լինի մարդկանց աչքից հեռու:

  • #24

    Դավիթ Մելքոնյան (Tuesday, 19 January 2016 01:06)

    Շատ հետաքրքիր էր: Իսկ ի՞նչն էր նրանց մահանալու պատճառը:

  • #25

    Անտուան Մելքոնյան (Tuesday, 19 January 2016 01:11)

    Դե նրանց վերացման պատճառ է հանդիսացել խորը ցուրտը, բայց երբ ես տեսնում եմ, որ նրանք մեզնից զարգացած տեխնոլոգիա են օգտագործել, ես հասկանում եմ, որ ամենաին հավանականությամբ, նրանք գուշակելով աղետը լքած կլինեն մոլորակը: Հավանաբար հենց նրանք են այլմոլորակաինները: Ով մնացել է և չի հասցրել փախչել, մահացել է:

  • #26

    Դավիթ Մելքոնյան (Tuesday, 19 January 2016 09:07)

    Այսինքն նրանք հիմա ո՞ղջ են:

  • #27

    Անտուան Մելքոնյան (Tuesday, 19 January 2016 09:10)

    Դե ամենային հավանականությամբ այո:

  • #28

    Նորայր Գալիկյան (Thursday, 21 January 2016 04:43)

    Հինավորա, որ իրանք են եգիպտական բուրգերը պատրաստել:

  • #29

    Անտուան Մելքոնյան (Thursday, 21 January 2016 06:42)

    Այո, դա այդպես է:

  • #30

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 05:37)

    Շատ հետաքիրքիր էր: Մի քանի կարծիք էլ ես ունեմ նրանց մասին: Շատ հնարավոր է, որ Ատլանտները եղել են մեր նախահայրերը, բայց հնարավոր է, որ ոչ: Երկիր մոլորակի վրա եղել են շատ ռասսաներ, ազգեր, ժողովուրդներ: Հնարավոր է, որ նրանք ուղակի եղել են մեր նման արարածնել որոնք մեզանից ավելի շուտ են ապրել: Հնարավոր է ուղակի վիռուս է տարածվել այն ազգերի վրա որի պատճառով նրանք ավելի արագ ապրել են էվոլուցիա և դարձել այդպսին: Հնարավոր է մի օր մենք էլ կդառնալու այդպիսին: Նրանք կարող են լինել այլմոլորակայիններ կամ ավելի հին ազգեր, որոնցից էլ սկսել է մարդկությունը: Ասեմ հետաքիքիր փաստեր դինոզավրերի մասին, որից կվերադարնամ Ատլանտներին: Դինոզավրերը նույնպես եղել են հսկաներ, բայց ոչնչացումից հետո էվոլուցիայի ընդացքում նրանց գեները մնացել են և տեսնում ենք դրա արդյունքը: Շատ կենդանիներ են նման դինոզավրերի և մենք կարծում ենք, որ դինոզավրերը նրանց նախահայրերն են: Կարող եմ ասել նույն բանը ատլանտների մասին: Նրանք նման են մարդկանց և ավելի մեծ են: Հնարավոր է նույն բանը կատարվել է նրանց հետ: Հնարավոր է այդ ազգերը եղել են ավելի զարգացած և գտնելով նրանց տեխնոլոգիաների որոշ մասը, մարդիկ վերաստեղծել են դրանք: հետաքրքիր են Մայաները, Եգիպտացիները և ալյն: Այդպիսի տեխնոլոգիաներ նորաստեղծ ազգերի մոտ լինելը անհնար է: Ուրեմն մնաց մի եզրակածոթյուն նրանք կամ գտել են այդ իմածությունները ինչ որ վայրից կամ նրանց օգնել են ոչ երկրական ուժեր:

  • #31

    Անտուան Մելքոնյան (Friday, 29 January 2016 05:53)

    Ճիշտ է Դավիթ ջան, բայց... ես այս նյութը գրելուց հետո ուսումնասիրել եմ ևս մեկ փաստ: Կա երկու տարբերակ: Առաջինում ասվում է, որ Ատլանտները ապրել են մեզնից առաջ, որը հաստատում է, որ նրանք մեր նախնիներն են և բուրգերի հստակ թիվը չեն կարող գիտնականները ասել, այս պատճառով դրանք ավելի հին են, և փարավոնները դրանք իրենցով են արել ատ ավելի ուշ, բայց... երկրորդ տարբերակում ասվում է, որ Ատլանտները ապրել են մարդկանց հետ և օգնել բուրգերը կառուցելուց: Հերոգրիֆներում նշված է եղել օգնողների մասին, բայց եթե նրանք ապրել են մեզ հետ և օգնել են մեզ, նրանք մեր նախնիները չեն եղել: Մենք չենք կարող ապրել այն կապիկի հետ, ովքեր եղել են մեր նախնիները: Երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց միառժամանակ ժխտում է տարբեր բաներ:

  • #32

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 05:58)

    Քոմենթների մեջ ինքդ ասեցիր ատլանտների փախուստի մասին, որից հետո հնարավոր է փրկվել են ոմանք: Փրկվածները հնարավոր է ստեղծել են ավելին ու ավելին: Կարող է նրանք են օգնել մարդկությունը քանի որ վերջի-վերջո, ըստ իմ տեսությանը մենք նրանց սերունդն ենք:

  • #33

    Անտուան Մելքոնյան (Friday, 29 January 2016 06:11)

    Հենց դա եմ ասում, եթե հիմա նրանք կան, ուրեմն նրանք մեր նախնին չեն: Դու կարո՞ղ ես ապրել քո նախապապի հետ:

  • #34

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 06:22)

    Այո: Մարդկանց մոտ կյանքի տևողությունը կարող է հասնել 200 ոչ ավելի: Բայց ով է ասել, որ չկան էակներ որոնք կարող են ապրել ավելի երկար: Կամ էլ, եթե չապրեն այդքան երկար նրանք կարող են նորից ստեղծել իրենց հին պետությունը և բազմանալ փախուստի դիմած էակներ շնորհիվ: Այսպիսով նրանց ազգը կշարունակվի մնալով մերը: Դարձավ, որ փախուստի օրվանից մնացած էակներով առաջացել ենք մենք, իսկ այն ազգը որը մենք համարում ենք մեր նախապապերը դեռ շարունակում են ապրել օգնելով մեզ:

  • #35

    Անտուան Մելքոնյան (Friday, 29 January 2016 06:31)

    Դու երևի ինձ ճիշտ չհասկացար: Եթե էվոլուցիան պետք է փոքրացնի մեզ և դարձնի մեկ ու կես մետրանոց էակների, ապա դա փոխել անհնար է: Եթե վերցնենք երկու խումբ մարդ, դրանցից մեկը չի դառնա գենետիկորեն կես մետրանոց, որ այլևս մեծանալ չկարողանա, իսկ մյուս խումբը մնա նույնը: Բոլոր մարդիկ էվոլուցիայի են ենթարկվում համաչափ:

  • #36

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 06:33)

    Լրիվ գենիկորեն մասից առաջացած ազգը ավելի մնան կլինի իր հորը քան ավելի քիչը: Այդպիսով էլ առաջացել ենք մենք նման ոչ թե նույնը, իսկ արդենք նրանք նույն են;

  • #37

    Անտուան Մելքոնյան (Friday, 29 January 2016 06:37)

    Չէ Դավիթ ջան: Եթե նրանք ապրել են մեզ հետ, ապա նրանք մեր նախահայրերը չեն, բայց եթե ապրել են մեզնից առաջ, ու հիմա չկան, դա կնշանակի, որ նրանք մեր նախապապերն են:

  • #38

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 06:42)

    Պատկերացրա հնարավոր է: Եղել է մեկը որից առաջացել է մեկ այլ ուրիշ ազգ բայց նրա նմանները շարունակվել են հենց իր ազգը: Այդ ազգը լինում է մեր նախահայր ազգը: Ճիշտ է դառնում է նրանք էլ են հիմա ապրում, բայց շատ ժամանակ առաջ հետց այդ ազգից ոմանք ստեղծել են իրենց գեներով մեր ազգը:

  • #39

    Անտուան Մելքոնյան (Friday, 29 January 2016 06:49)

    Չնայած կա ևս մեկ տարբերակ: Դա քո ասածը չի, բայց... եթե նրանք արդեն ստեղծած լինեին հնում սրռեցնող սարք և նրանց մի մասը իրենց սառեցնի, կդառնա, որ այդ կեսը նորմալ է մնում, իսկ մյուս մասը փոքրանում է և դառնում մեզ նման, մեզ նմանները հալեցնում են , նրանք դառնում են հին առանց էվոլուցիայով և ապրում են մեզ հետ: Հետո նրանք չվում են և չեն ապրում մեր մոլորակում և դրա պատճառով չեն դառնում մեզ նման և ունենում են իրենց այլ էվոլուցիան: Օրինակ՝ https://www.google.am/imgres?imgurl=http://www.copypaste.am/wp-content/uploads/2013/05/1367154067_1_1-615x400.jpg&imgrefurl=http://www.copypaste.am/2013/05/05/%25D5%25B9%25D5%25AB%25D5%25AC%25D5%25AB%25D5%25B6-%25D5%25B0%25D5%25A1%25D5%25B5%25D5%25BF%25D5%25B6%25D5%25A1%25D5%25A2%25D5%25A5%25D6%2580%25D5%25A5%25D5%25AC-%25D5%25A7-%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AC%25D5%25B4%25D5%25B8%25D5%25AC%25D5%25B8%25D6%2580%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6/&h=300&w=400&tbnid=TxgaMxAGXmkaRM:&docid=-JYDG7dd-Tm06M&ei=O1-rVqiaM4j7swGKwrigBg&tbm=isch&ved=0ahUKEwjoo5vvhs_KAhWI_SwKHQohDmQQMwgoKA4wDg , կամ https://www.google.am/imgres?imgurl=http://www.copypaste.am/wp-content/uploads/2012/03/nlo_1-357x400.jpg&imgrefurl=http://www.copypaste.am/tag/%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AC%25D5%25B4%25D5%25B8%25D5%25AC%25D5%25B8%25D6%2580%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6/&h=285&w=400&tbnid=HmXLUxpRoAJuZM:&docid=tcTwn6dP9UsWXM&ei=O1-rVqiaM4j7swGKwrigBg&tbm=isch&ved=0ahUKEwjoo5vvhs_KAhWI_SwKHQohDmQQMwgnKA0wDQ և այլն: Առաջին նկարի այլմլորակայինը գտնված շատ փոքր է: Միգուցե այդ էվոլուցիան այսպես է եղել նրանց...

  • #40

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 06:52)

    Եվս մեկ այլ տարբեր որը ապացուցում է իմ ասածը: Ես մտածելի էի դրա մասին բայց նրանիցից օգնությունը այդ ժամանակ հնարավոր չէ:

  • #41

    Դավիթ Ստեփանյան (Friday, 29 January 2016 07:21)

    Հնարավոր է նաև, որ նրանք մեզ ստեղծել են արհեստականորեն իրենց մոլորակը լքելուց առաջ:

  • #42

    Անտուան Մելքոնյան (Friday, 29 January 2016 07:29)

    Այ դա շաաաատ ճիշտ ես ասում: Ես էի ուզում դա ասել:Նրանք են ստեղծել մեզ, այսինքն քրիստոնյաները ճիշտ են խոսքի առումով, բայց ոչ պատկերացումի Աստված բառի մասին: Մի քանի հոգի ասել են՝ <<Եվ Աստված ստեղծեց մարդուն տալով նրան իր տեսքից: Նա պոկեց իրենից մի մաս և ստեղծեց առաջին մարդուն:>>: Այո, նրանք ճիշտ են եղել: Ատլանտները իրենց գենը սրսկել են այն կապիկի մեջ, որը դարձավ մարդ: Մենք հիմա նրանց նման ենք: Քանզի նրանք են մեզ ստեղծել, ուրեմն նրանք լիովին իրավունք ունեն համարվելու աստված: Ահա թե իրականում ովքեր են Աստվաները: Ահա թե ինչու ենք մենք ունակ մտածելու: Անգամ կարծում եմ, որ ուրիշ այլմոլորակայիններն էլ ստեղծել են Ատլանտներին նրանց ուսումնասիրելու համար:

  • #43

    sextelefon (Tuesday, 17 January 2017 02:36)

    cystycerkozy

  • #44

    sex tel (Wednesday, 18 January 2017 06:39)

    nabiałowo