Մարդիկ

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մարդիկ լինում են իրար շատ նման և միևնույն ժամանակ իրարից շատ տարբեր: Յուրաքանչյուր մարդ իր համար ընտրում է իր նման ընկերոջ: Երբեմն լինում է այնպես, որ անձնավորությունը քեզ ոչ մի վատ բան չի արել, սակայն դիմացինիդ խառնվածքը այնպիսին է, որ չես կարող շփվել նրա հետ: Ինձ դուր են գալիս ճշտախոս, պարզ և ազնիվ մարդիկ: Որպեսզի մարդու հետ շփվեմ,  նա պետք է առաջնայինը օժտված լինի այդ գծերով: Ատում եմ ստախոսներին և երկերեսանիներին: Գնահատում եմ աշխատասեր և ազնիվ մարդկանց: Երբեմն կան բաներ, որ մենք չենք ընտրում, օրինակ՝ մեզ ամենամոտ, հարազատ մարդկանց: Օրինակ՝ մեր ծնողներին չենք ընտրում, նրանք էլ մեզ չեն ընտրում: Կյանքը լի է անակնկալներով և լի է անակնկալ երևույթներով: 

Write a comment

Comments: 0