Մանե Մովսեսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ astridle.deviantart.com
Կյանք-ինչ իմաստուն և իմաստավոր բառ է: Ի՜նչ գեղեցիկ է կյանքը, կամ ինչ դժվար է կյանքը: Տարբեր կարծիքներ կարող ես լսել այս բառի շուրջը: Սակայն նա լոկ բառ չէ, այն տեսնում ենք, ապրում ինչու չէ վայելում: Յուրաքանչյուրի համար այդ նույն կյանքը տարբեր ընկալումներ և վայելումներ ունի: Մեկը կյանքը վայելում է, վայելքներով, մյուսը աշխատելով, իսկ մյուսը կյանքից դասեր քաղելով: Յուրաքանչյուր տարիքում այդ նույն կյանքը միևնույն մարդու համար կարելի է լինել տարբեր գույներով: Իմ տարիքում կյանքի գույները ավելի պայծառ են: Ես իմ կյանքը պատկերացնում եմ լուսավոր, իսկ այն լուսավոր կետին, որ պետք է հասնեմ, պետք է դեռ կյանքում շատ ճանապարհներ անցնեմ: Երբեմն փափագում ես այդ կետին հասնելու համար, իսկ երբ հասնում ես, ապա սովորական է դառնում: Եվ հասկանում ես, որ յուրաքանչյուր լավ բան սովորական է դառնում, իսկ երբ կորցնում ես, միայն այն ժամանակ ես զգում նրա գինը: Գնահատեք ձեզ հասած երկնային կյանքը՝ լուսավոր և իմաստավոր:
Write a comment
Շագինյան Ռինա (Sunday, 17 January 2016 12:05)
Շատ հետաքրքիր է, ապրես...
Մանե Մովսեսյան (Sunday, 17 January 2016 12:15)
Շնորհակալություն կարդալու՝ և գնահատելու համար...