Կաթիլը սելավ տեսնելով է մեծանում

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Կկորչի փոքրիկ կաթիլը սելավի ժամանակ: Կկորչի անհետ ու նրա մասին ոչ ոք էլ չի հիշի: Կկոտրվի այն  փոքրիկ կաթիլի մեծ սիրտը, ուր իրականում տեղ էին գտնում այնպիսի քաղցրություններ, որոնք չկան մեծ կաթիլների սրտերում: Կաթիլը ուժեղ է իր մեծ սրտով, քանզի իրենից մեծն էլ, ամենամեծն էլ չունեն փոքերի սրտի քնքշությունը:

Մի անգամ փոքրիկ կաթիլի հասցեին հնչեցին սուր, կտրուկ անհիմն խոսքեր, կաթիլը լսելեց այդ խոսքերը ու իր երկար ճանապարհին  կանգ առավ: Փոքրիկի սիրտը կոտրվեց: Էլ ուժ չուներ քայլելու: Վաղեմի եռանդը, ա՜խ,  չկա էլ ոչ մի եռանդ: Անճարությունից սկսեց լաց լինել: Այնքան դառն էր արտասուքը փոքրիկ կաթիլի: Արտասունքը կաթիլներ են, որոնք գումարվելով փոքրիկ կաթիլին դարձրին մեծ: Արտասուքի շնորհիվ մեծացա՜վ, մեծացա՜վ: Հիմա կաթիլը մեծ է, մեծերից էլ մեծ, թեկուզ իր մեջ կոտրել են վաղեմի հզորություն վայելող մեծ սիրտը: Մեծ կաթիլներին ապացուցելու համար, որ ինքը կարող է, ունակ է ինչ-որ բանի՝ նա դեմ է դուրս գալիս սելավին: Գիտեք, չէ՞,  թեկուզ կաթիլը վստահ չէր իր ուժերի վրա, բայց, միևնույն է, դուրս եկավ սելավին դեմ: Միայն սելավին դեմ դուրս գալն էլ հերիք էր, որ մեծ կաթիլերը ապշեն ու գլուխները կախեն, փոշմանեն, որ կոտրեցին սիրտը կաթիլի: Կաթիլը նկատեց մեծ կաթիլների ներողություն խնդրող դեմքերը,  և սիրտը վերականգնվեց կրկին: Սելավը  տեսավ փոքր կաթիլի ոգու հզորությունը, սրտի ուժը,  աչքերում արտացոլված ծանր ու դառը մտքերը: Սելավը տեսավ, թողեց ու փախավ: Կաթիլը  առաջին անգամ, իրոք, երջանիկ էր: Երջանիկ էր, որ կարողացավ հաղթահարել  արցունքները, զգացմունքները, գտավ իր մեջ ուժ, որ պայքարի, պայքարեց ու հասավ իր ուզածին: Հասավ ու հոգու թեթևություն զգաց: Այս կյանքը դառն է առանց  մեծ կաթիլների ու սելավի: Առանց սելավի՝  փոքրիկ կաթիլները չեն տանջվի, չեն պայքարի ու ... չեն ստեղծի իրենց դրախտը: 

Write a comment

Comments: 7
  • #1

    Նունե Մովսիսյան (Tuesday, 19 January 2016 06:21)

    Հարգանքի արժանի կաթիլ էր...

  • #2

    Անտուան Մելքոնյան (Saturday, 23 January 2016 03:19)

    Գիտես, այսպիսի բան գրողը հաստատ չեր կարող պատկերացնել այդ փոքրիկ կաթիլին, եթե հենց ինքը չապրեր այդ կաթիլի կյանք: Դու այստեղ ներկայացրել ես քո ապրումները, որը ստացվել է ուղղակի հիանալի: Ես ինքս արդեն իմ փշաքաղված մաշկի վրա զգացի կաթիլի բոլոր ապրումները, որոնք ուղղակի հիանալի լեզվով բնութագրված էր քո գրված նյութով: Կետցես:

  • #3

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 03 February 2016 23:55)

    Շնորհակալ եմ շատ Ընկեր Նունե

  • #4

    լալալալա (Wednesday, 03 February 2016 23:58)

    Չարժի Վարդան:

  • #5

    Աստղ Կիրակոսյան (Wednesday, 03 February 2016 23:59)

    Ապրես շատ Անտուան ջան: Իրականում այդպես էլ կա: Շնորհակալ եմ հասկանալու, ընթերցելու գնահատելու համար, զգացված եմ շատ:

  • #6

    Անտուան Մելքոնյան (Thursday, 04 February 2016 00:01)

    Ես ուղղակի պատկերացրի քեզ այդ կաթիլի դերում: Հուսով եմ դու կհասնես քո նպատակին և կզարմացնես բոլորին: )))

  • #7

    Աստղ Կիրակոսյան (Thursday, 04 February 2016 06:59)

    Էհ՜ Աստված տա Անտուան ջան: