Փախչում եմ ինքս ինձնից

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Փախչում եմ ինքս ինձնից: Փախչում եմ իմ ներքին աշխարհից: Սարսափելի է ապրել սարսափների մեջ՝ անգամ չզգալով վախ ասվածը: Ես փախչում եմ ինձ փակի տակ դրած ծնողներից: Վստահ եմ, որ ցանկացած ավելի մութ վայրում հանգիստ կապրեմ, քանզի չեմ լինի փակի տակ: Այս աշխարհում ես հանդիպում եմ գազանների և չեմ վախենում: Սև աշխարհն ուսումնասիրելու ցանկությունը դառնում է անհնարին՝ մթին ձեռնաշղթաների պատճառով: Ամեն անգամ սպասում եմ փախչելու այնտեղից: Հոգու կապը արդեն սկսվում է մաշվել և քանդվել՝ ազատ թողնելով ինձ: Ամեն մաշված մաս թույլ է տալիս ինձ վազել ավելի հեռու: Մթին աշխարհում իմ վազքին հետևում են նաև ծնողներս: Նրանք վազում են ամրացնել իմ շղթաները և ձգել սանձերը: Հիմնականում նրանք հասնում են իրենց ուզածին և ինչքան էլ ես ջանամ, նրանք ավելի ուժեղ են: Ամեն անգամ, երբ թուլանում են ձեռնաշղթաները, ես ձգտում եմ հեռանալ, ամեն անգամ, երբ ինձ կասեցնում են, ինձ ավելի են ուժեղացնում և մեջս հեռանալու ծարավով լցնում: Ինչքան էլ ջնջեմ միջիցս նրանց, ես կամ նրանց մեջ, իսկ ես ի վիճակի չեմ ջնջել ինձ նրանց միջից:

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Friday, 15 January 2016 08:11)

    Անտուան, գիտեմ՝ ինչու չէիր գրում: Կարևորը, որ գրեցիր: Ամեն ինչ կարգին է, լսո՞ւմ ես:

  • #2

    Անտուան Մելքոնյան (Saturday, 16 January 2016 11:20)

    Այո, ուրախ եմ, որ հասկացաք ինձ: