Ինչ են զգում ծերերը

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

 

 

 

Գաղտնիք մնացող մարդկային կյանք, կյանք բաղկացած չորս մասերից՝ մանկություն, պատանեկություն, հասունություն ու ծերություն: Յուրաքանչյուր մարդ կյանք հասկացությունը ընկալում է իր ձևով, իր մտածողությամբ: Եթե յուրաքանչյուրին հարցնենք թե իր կյանքի որ ժամանակն է սիրում, շատ քչերը կպատասխանեն ծերությունը: Ծերությունից դառնություն է փչում: Միայն բառը արտասանելիս կարող ես զգալ սառնություն: Դժվար է լինել ծեր երբ գիտակցում ես, որ օրեցօր թուլանում է մարմինդ, կորցնում ես զգոնությունդ, մոռանում ես անցյալի քաղցր հիշոությունները և երևի թե ամենադառը՝ գիտակցումն է, որ էլ չես հասցնի ինչ որ նոր բան սկսել կամ հինը կատարելագործել: Բայց ծերությունը ունի իր դրական կողմը նույնպես: Ամբողջ կյանքիդ անելիքը զգալի և շոշփելի է լինում: Ամբողջ կյանքիդ կառուցած ընտանիքը, մասնագիտությանդ վերելքը, կամ ինչ-որ սովորական բարի գործդ ինչքան էլ իդեալական արված լինի միևնույն է գիտակցում ես, որ կկարողանայիր ավելին անել: Իրկանում խոր ծերությունն ու մանկությունը շատ նման են: Մանկան պես ուշադրություն, օգնություն է հարկավոր ծերերին: Ինքնուրույն ծերը կդժվարանա քայլել երբեմն նաև խոսել: Բայց իմաստուն է ամեն մի ծեր: Ծերը իմաստուն է իր տարիքով, ապրած տարիներուվ, քանի որ ապրել է թե՛տխրություն և թե՛ուրախություն:

Write a comment

Comments: 1