Հետաքրքիր ձմեռը

Գոհար Հովհաննիսյան 

Ավագ դպրոց 

9-1 դասարան 

 

Ինչ հետաքրքիր է այս տարվա ձմեռը՝ լի քամու սառը շնչով և անձև- փաթիլների տեղումներով: Ձյունը գալիս է անդադար և այնքան արագ: Գեղեցիկ է ամեն անգամ արթնանալուց նայել պատուհանից և տեսնել ցրտաշունչ քամուն, ով քշում է ձյունը գետնից, ասես վաղուց էր ուզում դա անել:  Հետաքրքիր է: Մեկ- մեկ շատ ցուրտ է լինում,  բայց, երբ այդ ցուրտը անցնում է, մնում է միայն ձյան հաստ շերտը, որը սպասում է գարնան գալուն:

Ես չգիտեմ, թե ինչքան է տևելու այս հետաքրքիր ձմեռը և չեմ էլ ուզում իմանալ: Թող անվերջ լինի այս ձմռան կախարդանքը, որը միայն իմն է: Մի գնա ցրտաշունչ ձմեռ, մնա մեզ մոտ, թող շնչի ձյունը: Շարունակիր հետաքրքիր դարձնել կյանքը՝  իմ կյանքը: 

Write a comment

Comments: 0