2015 թվականի իմ ձեռքբերումը

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ինչպես  ամեն տարի, այդպես էլ այս տարի, ես ունեցա մի շարք ձեռքբերումներ:

Ես փոխեցի իմ դպրոցը, սա,  գուցե,  իմ ամենամեծ ձեռքբերումն է,  քանի որ սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծանոթացա իսպաներեն լեզվին և մասնագիտական կողմնորոշումս էլ արդեն դարձավ պարզ և հստակ:

Հենց կրթահամալիրում ձայնագրվեց իմ մի շարք գեղեցիկ երգեր, նույնիսկ տեսահոլովակ ունեցանք: Մասնակցեցի շուրջ 12  համերգների՝  Գյումրիում, Երևանում և Էջմիածնում:

Ձեռքբերումներիցս ոչ պակաս կարևոր էր  «Գրապտույտ» էլեկտրոնային ամսագրի մասնակից դառնալը:  Փոխվեցին ապագայիս պլանները, ինչպես նաև՝  փոփոխություն եղավ իմ մտածելակերպում:

Այս տարին՝ 2016թ-ը,  հավատացած եմ, նշանակալից տարի կդառնա ինձ համար: Իմ գիտակից կյանքի խորհրդանշական հիմքը 2015 թվականն էր, որին կգումարվեն էլի շատ տարիներ և կկառուցվի իմ բարձրահարկ շենքը՝   բազում  հարկերից կազմված:

Write a comment

Comments: 0