Մեկ տարի միասին

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Արդեն մեկ տարի է՝  ես մասնակցում եմ <<Գրապտույտ>> նախագծին: Երբ Գոհարն ինձ առաջարկեց  մասնակցել այս նախագծին, ես չէի պատկերացնում, որ այն ինձ համար այդքան հետաքրքիր կլինի: <<Գրապտույտում>> ստեղծագործելն ու Գոհարի հետ միասին նախագծի ղեկավար լինելը շատ պատասխանատու գործ է: Էլետրոնային ամսագրում աշխատելիս՝  աճում է անձնական պատասխանատվությունը,  ավելանում է նաև ընդհանուր գործի, ամսագրի համար մտահոգությունը: Ես փորձում եմ հնարավորինս ուշադիր լինել իմ և իմ ընկերների նյութերը ստուգելիս, որպեսզի դրանք անսխալ լինեն : Ինձ շատ հետաքրքիր է ընթերցել իմ ընկերների նյութերը: Ամեն մեկը յուրովի է գրում: Կարդալիս ես հայտնվում եմ նրանց ստեղծած աշխարհում,  իսկ դա ինձ նոր մտքեր և նոր զգացողություններ է տալիս:

Վերլուծելը, պատմելը, շարադրելը ամենևին էլ հեշտ գործ չէ: Ինձ հետաքրքրեց, թե ինչպես են դա անում հայտնի գրողները: Հասկանալու համար ես ցանկություն ունեցա  ավելի շատ գրքեր կարդալ: Իսկ կարդալիս ոչ միայն հետևել սյուժեին, այլև ուշադիր լինել նոր բառերին, արտահայտություններին, շարադրելու հետաքրքիր լուծումներին...

Նյութեր թողարկելու հետ մեկտեղ նաև սկսեցի զբաղվել տեխնիկական գործերով. ստեղծեցի <<Գրապտույտի>> լոգոն, կարգավորեցի բլոգի բաժինները և տեղադրեցի դիտումների հաշվիչը:

Write a comment

Comments: 1
  • #1

    Նունե Մովսիսյան (Thursday, 07 January 2016 03:41)

    Ապրես, Սիրանուշ ջան: Շնորհակալություն նախագծի տարեկան ամփոփ հաշվետվությունը ներկայացնելու համար: Տպավորիչ էր...