Ամանորը՝ նոր հնարավորություն 

Շուշան Եփրիկյան 

Ավագ դպրոց 

9-1 դասարան 

Բոլորս էլ սիրում ենք ձմեռ, ձյուն, երբ կարող ես դուրս գալ փողոց ու ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել: Սակայն ոմանք սիրում են ձմեռն ու ձյունը ոչ միայն այդ խաղերի համար: Ես էլ նրանցից մեկն եմ: Գիտե՞ք՝  ինչու եմ միշտ ցանկացել, որ ձյունը երբեք չդադարի,  որովհետև…, որովհետև ձյունը հատուկ ուժ ունի: Այն սպիտա՜կ է, մաքո՜ւր, ինչպես նորածին երեխայի հոգին: Ձյունը կարող է մաքրել մարդկանց հոգիները, նրանց հնարավորություն տալ կյանքը սկսելու նոր էջից, ուղղորդել դեպի ճիշտ ճանապարհը: Մի՞թե կարծում եք, որ այս ձմեռային տոները ուղղակի են ստեղծված: Ո՛չ, այդպես չէ: Պարզապես ժամանակի ընթացքում մարդիկ  մոռացել են այդ տոների գլխավոր իմաստը: Չէ՞ որ Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը միայն առիթներ չեն մեկի տանը հավաքվելու և հաց ուտելու: Շատերն են հիմա մոռացել, որ դա հնարավորություն է կյանքը վերափոխելու, վերափոխվելու, որոշ սխալներ ուղղելու… Հնարավորություն, որը մենք ամեն տարի բաց ենք թողնում, իսկ հետո բարկանում ենք, թե կյանքը անարդար է: Չէ՞ որ կյանքը մեզ ամեն տարի նոր հնարավորություն է տալիս, իսկ այն, որ մենք այն բաց ենք թողնում, դա արդեն միայն ու միայն մեր մեղավորությունն է: Այս Նոր տարվա շեմին, ուզում եմ, որ հասկանանք մեր սխալներն ու այս տոնը օգտագործենք դրանք շտկելու համար… 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

Write a comment

Comments: 0