Երբ փակում ես աչքերը...

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Գիշեր, խավար, մթություն: Իմ հոգում գիշերը հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ  է: Հնարավոր է, որ դու ցերեկը լինես քար լռության մեջ, իսկ գիշերը ահավոր աղմուկի մեջ, բայց, միևնույն է, գիշերը ավելի լուռ կթվա: Քանի որ, երբ փակվում են աչքերը, պայծառանում է հոգին: Խավարը ծածկում է կողմնակի ամեն ինչ, և միտքդ կենտրոնանում է ցանկության վրա: Աչքերը ցույց են տալիս այն, ինչ կա, հոգին ցույց է տալիս այն, ինչ ուզում ես: Մեր մտածելակերպում ձևավորված է այն կարծիքը, որ կենտրոնանալ պետք է եղածի վրա, քանի որ մնացածը բանի պիտանի չէ:

Երբ միաժամանակ աչքերը և հոգին բաց են լինում, մեկ է, դու տեսնում ես միայն աչքերով, իսկ հոգով սկսում ես զգալ: Իսկ հոգով տեսնելը այնքան էլ հեշտ բան չէ: Երբ փակում ես աչքերը,  դու տեսնում ես այն, ինչ ցանկանում ես հոգուդ խորքում և այն, ինչ քեզ անհրաժեշտ է: Քանի որ միշտ չէ, որ այն, ինչ տեսնում ես աչքերով, լինում է այն, ինչ դու ցանկանում ես:

Գիշեր, խավար, մթություն: Կոնկրետ իմ հոգում գիշերը հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ է:

Write a comment

Comments: 0