Ես Գրապտույտում

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Նկարի աղբյուրը՝ http://media.asue.am/

Այս տարի ինձ համար ձեռքբերում էր «Գրապտույտ»-ում հայտնվելը: Տարածք, ուր ես թողարկում եմ իմ նյութերը, ուր ես ազատ կարողանում եմ արտահայտել իմ մտքերը: Գուցե ձեզ հետաքրքրի՞, թե ինչպես են ինձ մոտ մտքեր առաջանում: Այդ մտքերի շնորհիվ ես մեծանում եմ, ես աճում եմ, սկսում տարբերել աշխարհի լավն ու վատը, գիտակցել ահավոր և դաժան բաներ: Սկզբում ես ատելությամբ էի լցված մարդու հանդեպ: Ես մարդուն նկարում էի թղթի վրա այնպես, ինչպես ես էի նրան տեսնում, բայց տեսնում էի, որ նրա ստվերը խիստ տարբերվում է նրա արտաքինից:

Հիմա, երբ ես գրում եմ Գրապտույտի իմ էջում, աստիճանաբար դուրս եմ հանում իմ միջի զայրույթը: Ես արտահայտվում եմ, փոխանցում եմ մտքերս, սպասում եմ փոքրիկ արձագանքի...: Այո, ես սպասում եմ կարծիքի և մտքերի: Կարծիքները կօգնեն ինձ հասկանալ ավելին: Չէ՞ որ մարդիկ զարգանում են միայն հաղորդակցվելու շնորհիվ:

Ինձ համար իմ էջը փոքրիկ, բայց կարևոր ու հարուստ աշխարհ է:

Write a comment

Comments: 0