Մոտենում է նոր տարին: Հաշված օրեր են մնացել: Շուտով կդիմավորենք նոր տարուն, նոր հույսերով և սպասումներով: Այս տարի ցանկանում եմ երկրիս խաղաղություն, թող սահմանները մեր լինեն խաղաղ, թող չունենանք անմեղ զոհեր: Թող չլինեն տխուր դեմքեր, թող հայ ժողովուրդը ապրի լավ, բոլորի դեմքին ժպիտ իջնի: Թող հայ ժողովուրդը վաղվա օրը հավատով լցնի: Կգա այն բաղձալի օրը, երբ հայ մարդը չի բռնի գաղթի ճամփան ուրիշ տեղ բախտ որոնելու: Հայրենիքս չի դատարկվի, այլ ամեն տեղից համայն հայությունը կգա, կլինենք հզոր երկիր, Հայաստան: Ես սիրում եմ իմ հայրենիքը, ամեն սար ու ժայռ, ամեն քար ու թուփ: Բարի գալուստ նոր տարի: Թող նոր տարին բարիք սփռի: Ես մեծ հույսով և հավատով եմ դիմավորում: Շնորհավոր բոլորի նոր տարին:
Write a comment