Կյանքը լաբիրինթոս է

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ thumbs.dreamstime.com

 Կյանքը լաբիրինթոս է: Բազմաթիվ մարդիկ մոլորվում են այնտեղ: Կյանքի լաբիրինթոսը լի է թակարդներով: Իսկ երբ մարդիկ մոլորվում են, դա դառնում է ճակատագրական: Մոլորված տեղից դուրս գալ հնարավոր է, բայց դա պահանջում է ջանքեր: Մոլորվածները դա չեն գիտակցում և նախընտրում են հրաժարվել այդ ջանքերից:

Հասկանո՞ւմ եք՝  լինում են պահեր, երբ դու ցանկանում ես ամեն ինչի վրա թքել և սկսել նոր կյանք: Այո, նոր կյանքը լավ բան է, սակայն քչերն են իմանում դրա մասին: Իմանում են նրանք, ովքեր ունեն դրա կարիքը: Կարիքավորները լինում են վատ իրավիճակում, այդ իսկ պատճառով դրան հասնելը շատ դժվար է: Այն մարդը, ով սկսում է նոր կյանք, ունենում է նաև ուրիշ հայացք: Ահա, թե ինչու դու էլ պետք է սկսես նրան՝  նոր մարդուն,  նոր հայացքով նայել ու նրան հնարավորություն տալ:

 

Մարդը լաբիրինթոսում սկսում է ճանաչել թակարդները: Չեմ վիճի՝ լինում են նաև թակարդներ, որոնց մեջ պետք է ընկնես, որպեսզի հետագայում իմանաս դրա մասին: Լաբիրինթոսն ունի սկզբնական հազարավոր ավարտներ, որոնցից են՝  սերը և ատելությունը: Ամեն մի ավարտ ունի իր սկիզբը: Դա նշանակում է, որ լաբիրինթոսը վերջ չունի: Սերը նույնպես ունի ավարտներ, որոնք իրենց հերթին հանդիսանում են նորի սկիզբ: Լաբրինթոսը չունի վերջնական ավարտ:  Ցանկացած փակուղի չէ, որ վերջն է: Իսկ, եթե ճանապարհին դու թուլանաս, դա դեռ վերջը չէ: Իսկ երբ ոտքերդ կթուլանան, և դու այլևս չես կարողանա քայլել քո արյունոտ ոտքերով, այ սա կհամարվի ավարտ: Ես չեմ թուլանա: Երբ ոտքերս թուլանան, ես ձեռքերով ինձ քարշ կտամ: Երբ ձեռքերս թուլանան և ի վիճակի չլինեմ, միևնույն է, սողալով կգնամ: Իսկ, եթե մահանամ, մեկ է, կշարունակեմ գնալ...

Կգնամ, եթե անգամ ուրիշները սխալ համարեն իմ համառությունը:

Write a comment

Comments: 0