Բաղձալի սեր

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Նկարի աղբյուրը՝ www.hdwallpapersnew.net

Սերս 

 Սերս անկեղծ,

Սերս մաքուր,

Սերս աղաղակող մի հորձանուտ:

Անմար, փխրուն,

Քնքշանք սեթևեթող:

Մեղմօրոր օր,

Ալեծուփ մի ծով:

Սերս բաբախեցնող,

Սերս ինձ թևեր տվող…

 

 

 

Բաղձալի սեր

Մարդիկ անճար են սիրո դիմաց,

Սերը գալիս է դեմ-դիմաց,

Առանց աչքեր զառնելու,

Ամպրոպ սրտում, կրակ բոցկլտացող:

Անվիճելի դիպված է սերը,

Կեղծ չես կարող սիրել,

Սերը սիրում է լինել անկեղծ:

Զգայուն սիրտը, բաբախում է,

Ամուր բույն է սերը դնում սրտում,

Բաղձանքի պես ես սպասում նրան,

Բայց արդյո՞ք նա է նա, ում դու սպասում ես…

Write a comment

Comments: 0