<<Կանչը>> վերլուծություն

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան




Նկարի աղբյուրը՝ gisher.org

Չնայած այն բանին, որ պատմվածքի մեջ կային շատ հուզելի պահեր, ինձ չհուզեց ոչինչ, համարյա ոչինչ, սակայն  այս պատմվածքը մեզ շատ բան է սովորեցնում։ Պատմության մեջ տեսա շատ զգացմունքներ՝ սեր, ուրախություն, հեռավորությունից եկող ցավ, մանկության կարոտ և այլ։ Զորոն, որպես կերպար շատ բարի էր, բայց և իր կերպարի մեջ նկատեցի մի կաթիլ էգոիզմ՝ նա իրենն էր համարում այն ամենը ինչ նրան դուր էր գալիս, Ալեի հատվածները այստեղ այդքան էլ շատ չեն, սակայն իր հատվածներից էլ կարողացա հասկանալ, որ նա նույնպես շատ բարի է, սակայն չկարողացա պարզ հասկանալ, արդյո՞ք Ալեն կարոտում ու հիշում էր Զորոյին։ Ինձ համար նաև անհասկանալի էր վերջը: Ես շատ պատմություններ եմ կարդացել, որտեղ վերջաբանը թողնված է քո հայեցողությանը, սակայն ինձ համար <<Կանչի>> վերջաբանը շատ անհասկանալի էր՝ Զորոն գրկում է Ալեյին և երգեցիկ կանչով շարունակում է ասել. <<Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…>>, բայց ինչ է լինում դրանից հետո, ես չեմ հասկանում, իմ կարծիքով պատմվածքը վերջանում է շատերի համար անհասկանալի նոտայի վրա, արդյո՞ք Զորոն ու Ալեն միանում են, թե՞ Զորոն վերադառնում է իր կնոջ մոտ: 

Պատմվածքը՝ այստեղ:

Write a comment

Comments: 0