Մուշեղ Գալշոյան «Կանչը» վերլուծություն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան



Կանչը

«Կանչը» հավերժական սիրո խորհրդանշ դարձավ ինձ համար: Սկսվեց սիրուց և վերջացավ սիրով: Կարելի է ապշել տեսնելով ծերունու սրտում զետեղված պատանի սերը: Ծերունու ապրումները, զգացմունքի հզորությունը, որը կարծես հավիտենական լինի: Քանի դեռ կա այդ ամուր սերը սրտում իմ կարծիքով ծերունին բոլոր պատանիներից էլ  պատանի է, քանզի ամենայն հզորությունը մեր ծեր հոգուն տալիս է սերը: Ընդհանուր ինձ դուր եկավ ոչ միայն պատմվածքը այլ նաև վերնագիրը, քանի որ սերը ու կարոտը միասին սրտի կանչն են ավետում և «Կանչը» վերնագիրը կարծես գայթակղի ընթերցել պատմվածքը:

Write a comment

Comments: 1