Թախիծը սրտում է

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ hocgioi.org





Մի սովորական օր էր, երկնքում լողում էր լուսինը։ Տղան նստել էր ծառին և տխուր նայում էր դեպի մայրամուտին անհետացող շողերին։ Շուրջը շատ լուռ էր։ Հանկարծ արևը չքացավ և քիչ հետո ավելի պարզ երևաց լուսինը։ Տղան մի պահ հառեց իր հայացքը լուսնին, բայց ինչ որ բան ետ պահեց նրան այդ հաճույքից և նա նորից սկսեց դիտել արդեն չքացած արևի հետքերը ամպերի վրա։ Նա շատ տխուր էր և բոլորի կարծիքով պետք է մենակ մնար իր մտքերի հետ։ Քիչ հեռու կար քաղաք, այն գիշերները ողողվում էր լույսով, ուրախությամբ և միայն պատնեշ էր հանդիսանում տղայի տխրությունը։ Անցան օրեր, բայց տղան չէր փոխվում։ Նորից երկնքում լողում էր լուսինը։ Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները։ Քամին շոյում էր տղայի դեմքը և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով։

Write a comment

Comments: 0