Իմ ամենաանսովոր երազը 

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

08.03.2015թ. կիրակի

 

Մի սովորական օր, ես շորերով պառկեցի քնելու։ Քնելուն պես հայտնվեցի մի շատ մեծ սենյակում, որտեղ կային շատ ծերեր և նաև որոշ երեխաներ։ Այդ մեծ սենյակում իշխում էր խուլ մթությունը։ Ծանոթացա որոշ մարդկանց հետ։ Այդ սենյակում կար հազարից ավելի դուռ։ Դա մեծ լաբիրինթոսի սիրտն էր։ Մարդիկ սկսեցին ցրվել տարբեր դռներով։ Ես և իմ նոր ծանոթները չցրվեցինք և գնացինք միայն մեկ դռնով։ Ես այդպես էլ նրանց անունները չիմացա։ Մենք ինը հոգով էինք։ Ես էի երկու երեխա՝ մեկը տասնմեկ, մյուսը իմ տարիքի՝ տասներեք տարեկան, չորս ծեր պապիկ, մեկ ծեր տատիկ և հասուն տղամարդ։ Հետագայում իմացա, որ նրան մեկ օր առաջ մեքենա էր հարվածել և նա հիվանդանոցում էր, տղաներից մեկը կոմայի մեջ էր, իսկ մյուսը իմ նման անվնաս էր։ Երբ մյուսները ասացին, որ նրանք քնել էին և հայտնվել այս աշխարհում, ես ուղղակի ապշած էի։ Սենյակները գնալով ավելի էին կասկածելի դառնում։ Արդեն սկսել էինք վիճել, թե որ սենյակը ընտրենք և մտնենք։ Վեց սենյակ անց սկսեցինք հանդիպել մեռած մարդկանց թարմ դիակների, ովքեր եղել էին մեծ սենյակում։ Մեծերը շատ վախեցան։ Տատիկի մտքով չգիտեմ, թե ինչ անցավ, նա պտտվեց և դիմեց ինձ և իմ տարիքի տղային.

- Ցավում եմ ձեր համար։ Դուք կարողանում եք բարձր որակի մեդիտացիա անել և դուք այդպես եկել եք այստեղ։

Երկուսս էլ ծիծաղեցինք ու ես ասացի.

- Տատի՛կ, դու մի քիչ շատ ես վախեցել։ Մի քիչ հանգստացիր։

Նրան անտեսելով անցանք խմբի սկիզբը։ Այս պահին մեր հետևից մի դուռ արագ բացվեց և մի աղաղակով փակվեց։ Ես պտտվեցի և տեսա, որ երկրորդ դուռը փակվում էր, իսկ պապիկներից ամենածերը, ով քայլում էր վերջում, անհետացել էր։ Մենք այդտեղ խոսում էինք անգլերեն, իսկ հայ չկար։ Երկու սենյակ անց մենք տեսանք գողացված պապիկի 1/2-ը սուր բանի վրա, իսկ պատին գրված էր «I will kill you»: Մենք հասկացանք, որ մեզ որսում են մեկ-մեկ։ Անցանք հաջորդ սենյակ։ Անտեղ չար ոգիները մեզ վրա էին հասնում և մեզ վախացնում էին, սակայն չէին կպչում։ Տատիկը ահավոր վախենալով բղավեց։ Հոգիները վեց հոգով հասան նրա վրա և դանակներով սկսեցին մորթել նրան։ Տղամարդը ցանկացավ խանգարել, բայց ոգիներից մեկը այնպես նայեց նրա վրա, որ նա մինչև ոտքի ծայրերը վախեցավ։ Նրանք զգալով վախը երեքը սկսեցին մորթել նրան, իսկ մյուս երեքը դեռ զբաղված էին տատիկով։ Մենք արագ փախանք դիմացի դռնով, բայց նրանք պատի մեջով անցնելով սպանեցին երկու վախեցած պապիկներին։ Մյուսներս սսկվեցինք և մեր վախերը հախթելով շարժվեցինք առաջ։ Ինձ դժվար չէ չվախենալը։ Իմ ադրենալինը շատ ցածր է և պետք է մի ահռելի բան, որ ես վախենամ։ Այդպես սենյակները տևեցին հինգի չափով։ Հոգիների այլ տեսակներ հանկարծ դուրս էին ելնում և փորձում վախացնել մեզ։ Վերջին պապիկը մահացավ։ Մենք մտանք այլ սենյակներ, որտեղ կայն տարբեր թակարդներ։ Այդ սենյակներից մեկում կար գազան, որը թռավ տղաներից փոքրի վրա։ Մենք ձեռքով մինչև կենդանուն սպանեցին տղան շատ վերքեր ստացավ։ Դիմացի սենյակում հերթական թակարդում նա չկարողանալով խույս տալ նիզակից իր վերքերի պատճառով, նիզակը խփվեց նրա գլխին և տնկվավ պատին։ Մենք ոչինչ չէինք կարող անել։ Մենք մտանք վերջին սենյակ։ Այնտեղ դուրս գալու դուռն էր։ Այնտեղ կային սև, փայլուն քարեր։ Դրանցից վերցնելով դուրս եկանք։ Մի արագություն քամի անելով գողացավ ընկերոջս աչքիս առաջ։ Դա տևեց երկու վարկյանի չափով։ Այնտեղ գտա մի գաղտնի մուտք գետնի վրա։ Մտա այնտեղ և մի աղջիկ իմ բերանը բռնեց, որ ձայն չհանեմ։ Նա ցույց տվեց մութ միջանցքի վերջում թեքվելու մասում կարմիր լույս, որը ուժեղանում և թուլանում էր։ Ես նայեցի և հետևից տեսա մի տղամարդ, ով խորովում էր իմ ընկերոջը։ Աղջիկը ինձ հետ քաշեց և ասաց.

- Զգույշ։ Դա իմ հայրն է։ Եթե նա քեզ տեսնի կսպանի։

- Ինչպե՞ս փախչեմ այստեղից։

- Ունե՞ս սև, փայլուն քարերից։

Ես երկու ափերս առաջ պարզելով ցույց տվեցի հավաքածս։

- Սա կհերիքի։- Ասաց նա։

Նա դրանցով շրջան սարքեց և ինձ նստեցրեց մեջտեղում։ Նա նստեց իմ կոխքը և մի երկու, ինձ համար անծանոթ խոսք ասելով, մենք հայտնվեցինք մեր ամառանոցի ճոխ այգում։ Դեռ չէր լուսացել և դուրսը ցուրտ էր։ Մենք քայլեցինք փոքրիկ այգու ճանապարհով և հասանք տուն։ Ծնողներս քնած էին։ Մենք բարձրացանք իմ սենյակ։ Նա ինձ տվեց մի սև քար և ասաց.

- Սա քեզ ինձնից հիշատակ։ Ինձ չմոռանաս և հյուր արի ժամանակ առ ժամանակ։

Նա ինձ շուրթերից համբուրեց և բրթեց մահճակալի վրա։ Ես այնքան հոգնած էի, որ մինչև ցերեկ քնեցի։ Երբ արթնացա գիտակցեցի, որ դա երազ էր։ Ես ձեռքս տարա գրպանս։ Զգում եմ, որ ինչ-որ բան կա իմ գրպանում։ Ես ձեռքս հանեցի և գրպանի արտաքին մասից սկսեցի շոշափել իրը։ Հաստատ ինչ-որ մի բան կար իմ գրպանում։ Ձեռքս ևս մեկ անգամ տարա գրպանս և դուրս հանեցի սև քարը, որը ինձ տվել էր աղջիկը։ Ես քարացա։ Ինձ հարցնում եմ.

- Դա երա՞զ էր։ Քարը ինչպե՞ս հայտնվեց ինձ մոտ։ Աղջկա հայրը արդյո՞ք Սատանան էր, թե՞ ոչ։ Որտե՞ղ էի ես։ Ինչպե՞ս հայտնվեցի անտեղ։ Եթե այդ երազում մահանաի, ողջ կմնայի՞ իրականում։

 Այս հարցերին պատասխանեց ինչ-որ չափով իմ ուսուցչուհին.

- Դա նույն ժամանկային գոտում գտնվող աշխարհ է։ Դա զուգահեռ աշխարհ է։ Եթե մահանամ ընդմիշտ կկորցնեմ կյանքս։ Շատերը մահից առաջ այդպիսի փորձություն են անցնում, եթե ողջ են մնում ապրում են ևս մի քանի օր։ Պետք է զգուշանամ և խուսափեմ նման բաներից։ Այդպիսի դեպքում կյանքը վտանգելու փոխարեն կարելի է խաչակնքվել։ Այդ կերպարները վախենում են այդպիսի բաներից։

Թե ինչքանով ճիշտ հասկացա նրան կամ հավատացի չգիտեմ, որովհետև տարված եմ իմ գրպանում հայտնված քարով, որը տվեց ինձ աղջիկը։

 

Write a comment

Comments: 0