Երջանկության անիվը

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝  wallpaperup.com



Օրիորդ Մարի

 

 

 

Կարդացի Մուշեղ Գալշոյանի «Օրիորդ Մարի» պատմվածքը: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից ունի իր պատմությունը, ուրախ ու տխուր պահերը, կյանքի իր ճանապարհը: Այդպես պատմվածքի հերոսուհին է՝ օրիորդ Մարին: Նա ունեցել է իր կյանքի լուսավոր և մտահոգ կյանքի անցած ճանապարհը: Օրիորդ Մարին 74 տարեկան էր: Նա այլև ոչ մեկի աղջիկը չէ, ոչ մեկի քույրը, ոչ մեկի հորաքույրը, ոչ մեկի մորաքույրը: Նա փակվում էր իր սենյակում, դառնում աշխարհի թախիծ-մթնշաղը: Նրան պատում էր մի անորոշ ահ: Նա ուներ մի փրկարար դուռ, դա Նազիկենց դուռն էր: Նազիկենց  ընտանիքը՝ ամուսինը երեխաներն էլ, բոլորն էլ հարգում էին օրիորդ Մարին: Նա նրանց հետ մոռանում էր իր մենության մասին: Իսկ, երբ մնում էր մենակ, կորցնում ժպիտն էլ, աղմուկն էլ: Մարին հիշում էր իր անցած տարիները խնամքով պահված հարազատների նկարների միջոցով: Նա հիշում էր Օնիկ եղբորը, ով իրեն քաղցր «քույրիկս» էր ասում: Հիշում էր Մկրտիչ  հորը, Անիկ մորը: Թերթում էր ալբոմը, լուսանկար -հուշերը հաջորդում էին իրար: Ամեն  հուշ անլուսին գիշերվա մի հորզոն է: Այդ խարխափող  հորիզոներից է հյուսված նրա կյանքը: Նայում և վերցնում էր ալբոմը, տեղավորում  ճամպրուկի  մեջ, ճամպրուկը՝ սնդուկի: Ալբոմի մեջ քուն են մտնում նրա ճամփորդ հուշերը: Սակայն ինչքան լավ կլիներ, որ նա իր կյանքը դասավորեր և իր ընտանիքն ունենար: Նրա կյանքը ուրիշ ավելի  լուսավոր գույներով կլուսավորվեր: Եվ  միգուցե այս կյանքում նա ուրիշի համար ապրեր, կամ ուրիշը՝ իր համար:

Կուզեմ այս կյանքում յուրաքանչյուրը գտնի իր երջանկության անիվը:


Write a comment

Comments: 0