Օպտիմիզմ և Ռեալիզմ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ daniel.staver.no

Այս թեման իմ մտքում եկավ իմ ստեղծագործությունների շնորհիվ: Ես գրում եմ միայն ռեալիստական և շատ տխուր նյութեր: Երբ ես լսեցի երեխաների բացասական, բայց ինձ շատ հետաքրքրող կարծիքները իմ գրվածների մասին, ես որոշեցի ընթերցել նրանց իսկ գրվածները և հականալ նրանց: Քննադատական մոտեցումներն իմ գրվածների հանդեպ արդարացվեցին նրանց գրված նյութերի բովանդակություններում: Այնտեղ ես տեսա օպտիմիստական հայացք աշխարհին: Ցավոք իմ աշխարհհայածքը տարբեր է: Ես նայում եմ ռեալիստ մարդու աչքերով և չեմ ջանում գտնել լավը՝ կյանքը առավել հեշտացնելու համար: Օգտվելով իմ տարբերվող աշխարհհայացից ես ցանկանում եմ փոխանցել իմ զգացմունքները այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել այդ և գիտակցել աշխարհը նաև ուրիշ կողմից: Ես չեմ ստիպում, ես ցույց եմ տալիս, իսկ իմ ապրումները կնպաստի ձեզ, ստանալու տեղեկություն մի զարմանալի, բայց դաժան աշխարհի մասին: Ես միայն ցանկանում եմ թեքել աշխարհը դեպի լավը:

Write a comment

Comments: 0