Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում։ Եթե դու թշնամացել ես մեկի հետ, հնարավոր է, որ դա նրան նույնիսկ չանհանգստացնի: Թշնամանքը վնաս է հենց քեզ, ոչ թե նրան։ Եթե դու հասկանում ես, որ դու քո ներսում շարունակում ես ատում է ինչ -որ մեկին,  պետք է ուղղել այդ սխալը։  Պատերազմելուց  քո  հոգին չի խաղաղվի, ոչ էլ դու քեզ լավ կզգաս: Նույնիսկ, եթե հաղթես, դու քո հոգու խորքում կհասկանաս, որ սխալ ես արել: Անգամ հաղթելու դեպքում դու ներքին խաղաղություն չես ունենա։ Ոչ մի պատերազմ չի բերում ներքին խաղաղության:

Պետք չէ նաև պատերազմել՝  հասկանալով, որ դա ոչ քեզ է օգուտ, ոչ էր շրջապատիդ։ Ես չգիտեմ, թե ինչպես են մտածում ուրիշ մարդիկ այս թեմայի շուրջ, բայց ես գիտեմ իմ և իմ ընկերների վերաբերմունքը։ Մենք համոզված ենք, որ արտաքին պատերազմից ներքին խաղաղություն երբեք չի ծնվում։

Write a comment

Comments: 0