Մառախուղ

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երբ փոքր էի մտածում էի, որ յուրաքանչյուր մարդու կյանք նման է տարվա 4 եղանակներից  մեկին: Փոքր ժամանակ իմ կյանքը վերագրում էի ամառը, իսկ այժմ գնալով նմանվում է աշնանը: Մանուկ ժամանակ մտքերումդ կարող են լինել արևոտ, կարճ և նույնիսկ դուրեկան անձրևներ, բայց ոչ կարկուտներ, քամիներ, սելավներ ու փոթորիկներ: Ինչքան գումարվում են տարիներ, այդքան մոտենում է նաև ձմեռը: Այդժամ կլինի ավելի ցուրտ ու դժվար: Կարևորը դիմանալն է ու համբերելը գարնանը, թեպետ և գարնանն էլ տեղումները շատ են, բայց արևը միքիչ գոնե կերևա: Ձմռանից հետո գարունը կլինի երջանկություն, բայց կկարոտենք ամենքս մեր մանկության ամռանը: Ամառը մեզ մոտ մի անգամ է լինում ու հեռանում անվերադարց, մնում մեր քաղցր հուշերոմ:

Write a comment

Comments: 0