Ճշմարտություն

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Նկարի աղբյուրը՝ efengshui.org 

Ճշմարտություն բառը շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ երբեք չստեն, միշտ ասեն ճշմարտությունը: Իմ կարծիքով սուտը բաժանվում է երկու մասի: Մի դեպքում, մարդիկ ստում են ուղղակի իրենց մեղքը թաքցնելու համար, իսկ մյուս դեպքում ստում են, որպեսզի թաքցնեն մի ահավոր բան, որը կարող է ցավ պատճառել դիմացինին: Ամեն դեպքում, մտածում եմ, որ չի կարելի ստել ոչ մի դեպքում, ո՛չ խոսքը այն փոքր ստերի մասին չէ, որոնք իրենցից առանձնապես ոչինիչ չեն ներկայացնում, այլ այն ստերի, որոնք կարող են ինչ-որ մեկին բերել երկար սպասված երջանկություն, իսկ ինչ-որ մեկին թախիծ, բայց կարևոր չէ, թե դա ում ինչ կբերի, կարևորն այն է, որ դու ինքդ քո խղճի առաջ մաքուր լինես: Մենք ցանկանում ենք, որ մեզ հետ միշտ անկեղծ լինեն, ու, երբ մեզ ստում են մենք նեղանում ենք, առանց հիշելու, որ երբեմն կախված հանգամանքներից ինքներս ենք ստել ուրիշներին: Սուտը միշտ էլ եղել է մեր աշխարհում, առանց նրա արդեն երևի անհնար է պատկերացնել այս աշխարհը, իրականում սուտ բառը իրենից ոչինչ չի ներկայացնում, նա ընդամենը միայնակ բառ է, բայց սուտը դառնում է հզոր մի զենք, երբ ընկնում է չար մարդու ձեռքերի մեջ: Ստի միջոցով մարդիկ իրար վնասում են, ցանկանում են ոչնչացնել, բայց դա շատ ստոր ձև է ինչ-որ մեկին վնասելու, կամ վրեժ լուծելու: Ավելի լավ է մարդուն ասես դառը ճշմատությունը, քան քաղցր սուտը:

Write a comment

Comments: 0