Կյանքը իմ աչքերով

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ theayurveda.org





Ինչպես տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր գույները, այդպես էլ մարդու կյանքը լի է տարբեր  գույներով, լինում է տխուր, ուրախ, երջանիկ, ինչու չէ նաև մռայլ: Չէ, որ մարդն էլ բնության մի մասնիկն է: Իսկ ի՞նչ է կյանքը: Աշխարհում ապրելու կյանքը տրված է ամեն մարդու: Տարբեր մարդկանց մոտ այդ նույն բառը՝ կյանքը ունի տարբեր հասկացություն: Կյանքը իրենից շատ  իմաստավոր բառ է, նրանից կարելի է քաղել իմաստություն: Երկար ապրած մարդիկ կյանքից շատ ավելի բան են քաղում, շատ բաների ականատես լինում: Բայց կարծում եմ շատ բան մեզանից  կախված  չէ, որովհետև կյանքը երբեմն մեզ անակնկալ  է անում: Ես ցանկանում եմ, որ այս աշխարհում երկնային անակնկալները լինեն բարի և լուսավոր: Երբ մարդ ծնվում և ապրում  է  իր  մանուկ ժամանակ լուսավոր կյանքով, նրա համար կյանքը  լուսավոր է թվում, իսկ երբ մռայլ  միջավայրում է ապրում, երբեմն էլ  մռայլությունը  տալիս է  իմաստություն՝ կյանքը  ճիշտը դատելու իր հասկացողությունը: Ես ուզում եմ ինձ տրված կյանքը ապրեմ իմաստավոր, երջանիկ և ճիշտ: Սիրենք կյանքը, գնահատենք այն, ապրենք պայծառ, լուսավոր ու հետաքրքիր կյանքով:

Write a comment

Comments: 0