Աշունը գնաց...

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Աշուն... Ամեն մեկն իր կարծիքն ունի այս եղանակի մասին: Շատերը չեն սիրում, ասելով, որ ցուրտ է, տեղումները շատ են: Ոմանք սիրում են աշնան գույները և չնայած ցրտին, սիրում են անձրևները: Սեպտեմբերը ամռան մի փոքր հով շարունակությունն է:  Հոկտեմբերը անձրևների ամիս է: Բացի այդ, հոկտեմբերին քիչ են աշնանային գույները:  Նոյեմբերը աշունը բոլոր ծառերը ներկում է դեղին, բաց կանաչ, կարմիր, գազարագույն և բոլոր այդ գույների խառնուրդներով: Ժամանակ առ ժամանակ քամին մեր պատշգամբ է բերում չորացած տերևներ, դրանք կարծես նամակներ լինեն: Սիրում եմ աշնանային ամպերը, որոնք ամեն օր յուրահատուկ ու խորհրդավոր են լինում: Ամեն տեղ աշունը յուրովի է: Խոսքերով դա աննկարագրելի է, ես չեմ էլ փորձի նկարագրել: Յուրաքանչյուրը աշունը պիտի տեսնի ու ընկալի յուրովի:

Սեպտեմբերի 24-ից սկսած միջև դեկտեմբերի 22-ը յուրաքանչյուր գիշեր 4 րոպեով ավելանում է, իսկ ցերեկվա տևողությունը կարճանում է, եղանակն էլ ցրտում է:

Իսկ մի գեղեցիկ օր արթնանում ես ու տեսնում, որ այլևս չկան գույնզգույն ծառերը, մնացել են միայն ճյուղեր: Քամիները այլևս տերև-նամակներ չեն բերում մեր պատշգամբ: Չկան նաև խորհրդավոր ամպերը, նրանք միաձուլվել են և պատրաստվում են ձյուն բերելու: Հեռվում քամուց պարող տերևների փոխարեն միայն խիտ մառախուղ է երևում: Տնից դուրս գալիս՝  արդեն զգում եմ ձմեռվա շունչ ու սառնություն, որը երեկ չկար: Աշնանային ջրափոսերը վերածվել են ձմեռային սառույցի...

Աշունը գնաց իր հրաշքների հետ: Ասենք նրան բարի ճանապարհ ու պատրաստվենք տեսնելու ու դիմավորելու նոր՝  ձմեռային հրաշքներին նոր տարով հանդերձ:

Write a comment

Comments: 0