Խորը թախիծ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ 1.bp.blogspot.com



Մացուո Բասյո հայկուներ

Պայծառ օր, բայց մեկ էլ
Փոքրիկ ամպիկ, ու
Անձրև է մաղում:


Կյանքը փոփոխական է: Ցանկացած գեղեցիկ պահ կարող է փչանալ  թեթև մի բանից: Եթե երեքից երկուսը կարող են ուշադրություն չդարձնել այդ հանգամանքին,  ապա նայելով առաջինին՝ թախծոտում են: Թախիծն ու վախը վարակիչ են: Նրանք ամենավատ հիվանդության պես փոխանցովի են, և մարդկանց դարձնում  են խղճուկ մարդուկներ: Վախը և թախիծը գիշատիչ միջատների նման կրծում են ներսից: Թախիծը դարձնում է չար և ագրեսիվ, իսկ վախը՝  խեղճ և անպաշտպան: Այս ամենը ես մեկ բառով կանվանեմ էմոցիաներ, իսկ էմոցիան մարդու գլխավոր թշնամին է: Էմոցիան պատճառ է դառնում պատերազմների և կոնֆլիկտների:
Այն մարդը,  ով կարողանում է զսպել էմոցիաները, նա դադարում է  կոնֆլիկտային լինելուց:


Write a comment

Comments: 0