Աշնանային տխրություն

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ picsfab.com


Մացուո Բասյո հայկուներ



 

►Նոր տարի, իսկ ինձ միայն

Աշնանային տխրությունն  է

Պարուրել:

Արդեն ձմեռ է, բայց, միևնույն է, աշնան գեղեցկությունը մնացել է հոգում։ Աշունը երկար է, ու երբ սկսվում է ձմեռը, դու դեռ աշնան ազդեցության տակ ես և չես կարողանում մոռանալ այն, ինչ տեսել և զգացել ես։ Քանի որ աշունը տխրություն է հիշեցնում, մարդիկ ավելի հանգիստ են լինում, ուղղակի մի քիչ տխուր ժպիտով․․․։ Շատ բանաստեղծություններ աշնան մասին տխուր և հուզիչ են։ Այդ տխրությունը գերում է մարդկանց և երկար ժամանակ հիշեցնում է դրա մասին։

Ձմեռը սպիտակ է, հետաքրքիր, բայց աշունը էլ մեղմ է ու գեղեցիկ։

Write a comment

Comments: 0