Փոքրիկ նամակ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Փոքրիկ նամակ ընկերներիս

 

Բարև ձեզ, այդ ես եմ։ Ես ուզում եմ հայտնել իմ ընկերասիրությունը ձեր նկատմամբ։ Աշխատում եմ մնալ ձեր կողքին և օգնել ինչպես կարող եմ։ Գիտե՞ք, ես միշտ ուզեցել եմ, որ դուք իմ մեջ տեսնեք այդ բարությունը, որը ես անխնա ձեզ եմ տալիս։ Դուք իմ ամեն ինչն եք, և ես կարող եմ գնալ ամեն քայլի, անել ամեն ինչ միայն դուք լինեք երջանիկ։ Իմ շատ սիրելի ընկերներ դուք ինձ օգնում եք, որովհետև հենց ձեզնից է կախված իմ ուրախությունը։ Ես ուրախանում եմ տեսնելով ձեզ ուրախ և երջանիկ։ Ինչքան էլ ինձ կողքից կարծիքներ հայտնեն ես միևնույն է սիրելու եմ ձեզ և մնալու իմ կարծիքին։ Ում հետ ես ծանոթանում եմ, նա արդեն իմ ընկերն է և ևս մի սյուն իմ կյանքում։ Դուք շատ եք ինձ օգնել և ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Թեկուզ այս փոքրիկ նամակի միջոցով ես հայտնում եմ իմ ուրախությունը, որ պարգևել եք ինձ և մինչև հիմա պարգևում եք։ Առանց ձեզ ես ոչինչ եմ։ Շնորհակալություն այդ ընկերասիրության համար, ինձ հասկանալու համար։ Միգուցե դուք կատարյալ չեք, բայց նույնիսկ այնպիսին ինչպիսին դուք կաք, ես դրա մասին նույնիսկ չէի երազում։ Ես սիրում եմ ձեզ և ինչ էլ որ պատահի, իմացեք, ես ձեր կողքին եմ։

 

Սիրով՝ Գոհար


Write a comment

Comments: 1
  • #1

    Սիրանուշ Ասատրյան (Sunday, 29 November 2015 03:36)

    Գոհար, հուզիչ նամակ էր: Շատ ուրախ եմ, որ մենք քո համար այդքան թանկ ենք: Ուզում եմ, որ դու իմանաս, որ մենք նույնպես քեզ շատ սիրում ենք, ու մեր ընկերության մեջ դու անբաժան մասնիկ ես: Առանց քեզ, միգուցե մեր այս ընկերական շրջապատը չլիներ...
    Շնորհակալ ենք քեզ:
    Սիրով՝ Սիրանուշ և ընկերներ