Որոշում

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ tumblr.com





Ես որոշել եմ մոռանալ անցյալս: Երբ մարդը երեխա է և կյանքի փորձ չունի, նա կարող է լինել միամիտ և շատ սխալներ գործել: Այդ տարիքը սովորելու շրջան է: Մարդկային խելքը զարգանում է միայն սխալների հիման վրա: Ախր, այնքան սխալ եմ արել սովորելու համար, կրակն այդ է: Ախր, ինչքան եմ ջանք թափել սխալ չանելու և ծնողներիս գոհացնելու համար: Ինչքան անգամ եմ ընկել խաբեության ձեռքը և հիմարացվել․․․․:

Ուզում եմ մոռանալ անցյալս և նոր կյանք սկսել: Միգուցե այդ կյանքում չկա տեղ խաբեությանն ու կռվին: Մտնել այդպիսի կյանք նշանակում է մտնել հասուն կյանք և բարձրանալ ևս մեկ քայլ: 
Վերջ, ես որոշել եմ մոռանալ անցյալս:


Write a comment

Comments: 0