Իսկ ինչպիսի՞ կյանք կուզեի ես

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ ic.pics.livejournal.com

 

 

 

Այս տարիքիս նոր-նոր եմ սկսել տարբերել աշխարհը, իմ աչքերը բացվել են։ Ես նայում եմ չորս կողմս։ Ի՞նչ եմ  տեսնում՝ մեքենաներ, ինքնաթիռներ, շենքեր, փողոցներ և այս ամենը մեկ բառով՝ տեխնիկա։ Արդյո՞ք ես ուզում եմ ապրել այստեղ...
Եկեք մի պահ աչքերը փակենք և պատկերացնենք։ Չկան շենքեր, չկան մեքենաներ, չկան զենքեր և ի վերջո չկա մարդը։ Շուրջը անծայրածիր անտառներ և ջունգլիներ կան։ Կան կենդանիներ, ջրվեժներ, քարեր, ժայռեր, գետեր...
Տեսնելով այս հրաշքը՝ դուք ատելությամբ եք լցվում մարդ արարածի հանդեպ։ Դուք ներսից այրվում եք։ Անիծում եք, որ դուք մարդ եք։ Եվ արժի արդյոք ապրել մարդկանց շրջապատում, թե ապրել այս հրաշալի վայրում մեկ օր՝ դառնալով բազմազան գազանների օրվա կեր։
Ես նախընտրում եմ տրորել մարդու ստեղծածը և ապրել մեկ օր՝ որպես կեր։
Իսկ ինչպիսի՞ կյանք ես նախընտրում դու։

Write a comment

Comments: 0